Ինչպես 15 տարի առաջ, այնպես էլ հիմա իշխանությունները այն կարծիքին են, որ հոկտեմբերի 27-ը ոճրագործություն էր՝ ուղղված Հայոց պետականությանը: Լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ավելացնելով. «Դա Հայոց 3-րդ հանրապետության ամենասեւ օրերից մեկն էր, երբ գլխատվեցին պետության մի քանի առաջնորդներ` սպարապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահները, նախարարներ: Սակայն փաստն այն է, որ իրականացնողները ձերբակալված են, դատապարտված են»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ