Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Հոկտեմբերի 27-ը պատվիրողները հայտնի կդառնան, երբ տնտեսական զարգացում լինի»

Հոկտեմբեր 27,2014 13:40

«Ինձ համար այդ ողբերգական ժամանակաշրջանը երեկ չունի, չի փոխվել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Եռաբլուր այցելած ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ «Հոկտեմբերի 27»-ի մասին:

Թե ովքեր էին մեղավոր ոճրագործության համար եւ երբ է հասարակությունը սպառիչ պատասխան ստանալու՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Իհարկե, ովքեր կատարողներն էին, պատժված են, բայց պատվիրողները դեռեւս հայտնի չեն»:

Galust_sahakyan_1

Ե՞րբ հայտնի կդառնան՝ նա ասաց. «Երբ կկարողանանք երկրի տնտեսական զարգացում ապահովել, այսինքն՝ հզոր Հայաստանի դեպքում»:

Գալուստ Սահակյանը եկել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ՝ նույն մեքենայով: Հովիկ Աբրահամյանը հարցերի չպատասխանեց:

Հրաժարվեց խոսել նաեւ Հրայր Թովմասյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031