Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեւանից 270 խմ-ից էլ ավելի՞ են ջուր բաց թողել

Հոկտեմբեր 27,2014 13:33

Սեպտեմբերին Արարատյան դաշտավայրի Ջրառատ գյուղի տասնյակ գյուղացիների դաշտերը ողողվել են ջրով՝ վնասելով գյուղատնտեսների ցանքատարածություններ: Այսօր «Անալիտիկ» ակումբում բնապահպաններ Սիլվա Ադամյանը, Սեյրան Մինասյանը, Արամ Գրիգորյանը չբացառեցին, որ Սեւանա լճից նախատեսվածից՝ 270 խմ-ից էլ ավելի ջուր է բաց թողնվել:

Նրանց կարծիքով, ավելի ջուր բաց թողնելը վատ կառավարման խնդիր է: Սիլվա Ադամյանի խոսքերով, Ջրառատում, որտեղ գետի երկայնքով տեղակայված են գյուղացիների տնամերձ հողամասերը, տուժել են կարտոֆիլի, կաղամբի եւ այլ մշակաբույսերի դաշտերը եւ գյուղացիները չեն կարողացել բերքը հավաքել. «Մենք առաջարկում ենք այդ խնդիրը լուծել, կգա մի ժամանակ, որ Սեւանում այլեւս ջուր չի լինի»:

Sevan_2

Սեյրան Մինասյանի խոսքերով էլ, Սեւանա լճում օրգանական նյութերի պարունակությունը կտրուկ բարձրացել է, ինչի հետեւանքով սաղմոն ձուկը չի կարող ապրել այդ որակի ջրում. «Եթե այսպես շարունակվի մենք կունենաք մի հատ ճահիճ»:

Բնապահպանների համար պարզ չէ, թե ջուրն ինչ նպատակով է բաց թողնվել: Եթե ջուրը բաց է թողնվել Հրազդան գետի վրա գործող ՀԷԿ-երի աշխատանքը խթանելու նպատակով, ապա բնապահպանների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ սեզոնին քիչ էներգիա է արտադրվել: Դաշտերը ջրելու սեզոն էլ չի եղել, որպեսզի ջրի ավելի քանակը, կառավարությունը դրանով բացատրի, ուստի բնապահպանների համոզմամբ, միակ տարբերակը մնում է սխալ մենեջմենթը:

Սիլվա Ադամյանին գյուղացիները պատմել են, որ նման դեպք մեկ էլ
յոթ տարի առաջ է եղել, ինչը տիկին Ադամյանի կարծիքով, նշանակում է, որ խնդիրն արհեստական է առաջացել:

Սեյրան Մինասյանը գտնում է, որ Սեւանից դուրս եկող ջրի մասին հանրությունը պետք է անընդհատ տեղեկատվություն ունենա. «Որովհետեւ սա ազգային խնդիր է: Ինչպես ջերմաստիճանն են ամեն օր հայտնում, այնպես էլ Սեւանի ջրի հոսքի մասին տեղեկատվություն պետք է տան: Իսկ դա բոլորովին դժվար հարց չէ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Ոռոգման ջրի ծախսերը մեր երկրում սուբսիդավորվում է պետության կողմից՝1խմ.-ի ջրի դիմաց գյուղացին վճարում է 11դրամ,մնացած 21-23 դրամը՝պետությունը,որը նախատեսված է պետբյուջեով:Հետևաբար,որքան շատ ջուր նախատեսվի բաց թողնել Սևանից,այնքան մեծ կլինի սուբսիդավորումը,այնքան մեծ կլինի …ինչը?:Չկռահեցիք?:Այնպես որ,հարգելի բնապահպաններ,Սևանա ջրի մակարդակի նվազեցում չի լինի,բայց ջրի լրացուցիչ բացթողման ծրագիր միշտ էլ կլինի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031