Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նարեկ Վարազդատյան.«Իմ առջեւ դռները փակ են, որովհետեւ Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի թոռներին անբավարար եմ նշանակել»

Հոկտեմբեր 27,2014 13:29

«Նարվա» շախմատի դպրոցի հիմնադիր տնօրեն Նարեկ Վարազդատյանը այսօր ԿԳ նախարարության շենքի առջեւ վերադարձրեց նախարար Արմեն Աշոտյանից եւ Շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանից ստացած արտոնագիրը, որը նրան հանրակրթական դպրոցում երեք տարի շախմատ դասավանդելու իրավունք է տալիս:

Ակցիայից առաջ Նարեկ Վարազդատյանն Aravot.am-ին հայտարարեց. «Իմ եւ իմ դպրոցի աշակերտների դիմաց դռները փակ են: Հոկտեմբերի 12-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Երեւանի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում միաժամանակյա խաղի սեանս էր նախատեսված գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի հետ եւ անցկացվելու էր շախմատի դպրոցների թիմային առաջնություն: Սակայն կազմակերպիչները մեզ չթույլատրեցին մասնակցել՝ պատճառաբանելով, որ պետք է մեկ ամիս առաջ գրանցվեինք: Բայց հենց տեղում Շախմատի ակադեմիայի երեխաների ծնողներից տեղեկացանք, որ նրանց թիմը գրանցվել է մրցումների մեկնարկից մի քանի րոպե առաջ: Բացի դա, մեկ ամիս առաջ այդ միջոցառումների մասին ոչ մի հայտարարություն չկար»:

artonagir-1

Հարցին, թե ի՞նչը կարող էր հատկապես իր եւ իր դպրոցի նկատմամբ այդպիսի վերաբերմունքի պատճառ դառնալ, Ն. Վարազդատյանը պատասխանեց. «Դա այն բանի հետեւանքն է, որ ես Պուշկինի անվան դպրոցում անցած տարի շախմատ առարկայից անբավարար եմ նշանակել Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի թոռներին, որի պատճառով ինձ աշխատանքից ազատել են, ինչպես նաեւ այն, որ իմ հիմնադրած «Նարվա» շախմատի դպրոցի պատերին չեն կախվում համապատասխան պաշտոնյաների նկարները: Ես որպես շախմատի դպրոցի տնօրեն հայտարարում եմ, որ իմ դպրոցի պատերին նրանց նկարները չեն լինելու, դա դպրոցահասակ երեխաների շրջանում տարվող քարոզչություն է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Եվս մեկ առիթ եվրոպաներում և ամերիկաներում քաղաքական ապաստան պահանջելու համար:Համասեռամոլության,կրոնական այլատյացության համար հետապնդումները եվրոչինովնիկներին չեն համոզում,իսկ քաղաքական հետապնդումները՝դա արդեն լուրջ փաստարկ է …

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031