Հոկտեմբերի 26-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի 3-րդ թաղամասի տներից մեկի վրա զենքով հարձակում է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 26-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 2 անհայտ անձինք մտել են Դավիթաշենի 3-րդ թաղամասի թիվ 59/3 տուն և զենքի սպառնալիքով կպչուն ժապավենով կապելով տան բնակիչներ՝ 1956 թ. ծնված Սվետլանա Ղ.-ի և նրա ամուսնու՝ 1949 թ. ծնված Վաչագան Դ.-ի ձեռքերը, տնից հափշտակել են 2.470 եվրո, 1.005 դոլար, 100.000 դրամ, ոսկյա զարդեր և բջջային 3 հեռախոս` պատճառելով 1.880.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն
Կարդացեք նաև