Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքի տոնավաճառ Ֆրանկֆուրտում` արտերկրում ապրող հայերի վերադարձը խթանելու նպատակով

Հոկտեմբեր 27,2014 12:56

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 11-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կազմակերպվել էր աշխատանքի տոնավաճառ` արտերկրում ապրող հայերի վերադարձը խթանելու նպատակով։ Այս մասին այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Դագմար Բոթը։

Տոնավաճառը կազմակերպվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ․շրջանակներում։
Նա նշեց, որ տոնավաճառի շրջանակներում կենտրոնացել են հատկապես այն մարդկանց վերադարձի վրա, որոնք երկրի զարգացման համար ներդրում կարող են ունենալ։ Հիմնականում ներկայացված են եղել երեք ոլորտներ՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, ագրոբիզնես եւ հյուրընկալություն։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Գարիկ Սահակյանը իր խոսքում նշեց, որ որպես տոնավաճառի անցկացման վայր է ընտրվել Ֆրանկֆուրտ քաղաքը, քանի որ այդ քաղաքում բազմաթիվ հայեր կան. «Արտերկրում սա առաջին դեպքն է, երբ մենք անցկացրել ենք աշխատանքի տոնավաճառ։ Տոնավաճառին մասնակցեցին 9 հայ գործատուներ, իսկ նպատակն էր, որ այն քաղաքացիները, որոնք մեկնել էին արտերկիր՝ ուսման եւ աշխատելու նպատակով, ծանոթանային հայ գործատուների կողմից ներկայացվող թափուր աշխատատեղերին»։ Նա տեղեկացրեց, որ տոնավաճառից հետո արդեն ներկայացվել է մոտ 15 աշխատանքի դիմում եւ 20-ից ավելի անձիք կան, որոնց հետ հայ գործատուները արդեն պատրաստվում են համագործակցել։

«Իհարկե, արտերկրում իրենք ստանում են ավելի շատ աշխատավարձ»,- նշեց բանախոսը։ Սակայն, նրա խոսքով, իրենք փնտրում են այն որակյալ մասնագետների, որոնք միայն ցանկանում են վերադառնալ հայրենիք եւ այստեղ ունենալ իրենց ներդրումը։ Հարցին՝ թե որքան աշխատավարձ են նախատեսում տալ վերադարձը խթանելու համար, բանախոսները նշեցին, որ աշխատավարձերը սկսում են 350 հազար դրամից։

Նման տոնավաճառներ նաեւ կլինեն Ռուսաստանում եւ Ֆրանսիայում։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031