Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ, որ շուկայում առկա է առանց հայերեն մակնշման ներկրված հավկիթ

Հոկտեմբեր 27,2014 12:34

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը տնտեսվարող սուբյեկտներից ստացել էր ահազանգ առ այն, որ շուկայում առկա է առանց հայերեն մակնշման ներկրված հավկիթ, որը հիմնականում առաջարկվում է սննդի արտադրությամբ զբաղվող ընկերություններին, և, որ վերջիններս ունեն ակնհայտ կասկածելի թարմություն: Հավկիթներն առաջարկվել են շուկայականից էական ցածր գնով, Կազմակերպություն ահազանգած տնտեսվարողները հրաժարվել են ընդունել այդ մթերքը, սակայն մյուս կողմից մտահոգված են, որ նույն ոլորտում գործող մրցակից ընկերությունները հնարավոր է ձեռք բերեն կասկածելի հավկիթն ու տնտեսական առումով ունենան մրցակցային առավելություն՝ երկրորդ պլան մղելով սննդամթերքի անվտանգությունը:

Հաշվի առնելով, որ նման պարագայում բարդանում է ապացույցների հավաքագրումը, ինչպես նաև այն, որ նախկինում եղած փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում մթերքները հիմնականում վաճառվում են մարզերում՝ խնդրել էինք մարզերում Կազմակերպության հետ ակտիվ համագործակցող մեր գործընկերներին փորձելու հասկանալ, արդյոք մոտակա իրացման կետերում վաճառվում է ոչ հայերեն մակնշում ունեցող հավկիթ, թե՝ ոչ, իսկ հայտնաբերման դեպքում՝ անպայման տեղեկացնել մեզ: Զուգահեռ խնդրել էինք մեզ ահազանգած արտադրողներից մեկին հնարավորության դեպքում գնել նշյալ հավկիթներից՝ ապացույցներ ունենալու և հետագա գործողություններ իրականացնելու նպատակով:

Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ նշյալ հավկիթներից կարողացել են ձեռք բերել ինչպես արտադրողներից, այնպես էլ Վանաձորում մեզ հետ ակտիվ համագործակցող գործընկերներից մեկը, ով ի դեպ մթերքը գնել է Վանաձորում գործող խանութներից մեկից:
Կազմակերպության կողմից ներկրված հավկիթները ներկայացվել են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Հանրապետական անասնաբուժական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ՝ անասնաբուժասանիտարական փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ առաջին նմուշում (տնտեսվարողի կողմից ձեռք բերված) հավկիթների օդախցիկի բարձրությունը տատանվում է 4-10 մմ սահմաններում, իսկ քաշը՝ 46,3-58,8 գ սահմաններում: Երկրորդում (քաղաքացու կողմից ձեռք բերված )՝ օդախցիկի բարձրությունը՝ 4-13 մմ, քաշը՝ 46,3-58,4 գ, իսկ այս թվերն ապացույցն են այն բանի, որ իբրև թե 18.09.2014 թ.-ին արտադրված հավկիթները ոչ թե արտադրվել, այլ ընդամենը մակնշվել են նույն օրը, ընդ որում տարբեր խմբաքանակներից:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ փորձաքննության արդյունքում պարզվել է նաև, որ հավկիթների սպիտակուցը ոչ խիտ է, դեղնուցը՝ ոչ կայուն:

Նշյալ տեղեկատվությունը Կազմակերպության կողմից տրամադրվել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ հորդոր-խնդրանքով իրականացնել համապատասխան գործողություններ՝ կանխելով հավկիթի հետագա իրացումը:

Հաշվի առնելով, որ Ծառայությունից կապվել էին Կազմակերպության հետ այլ ճշտումներ իրականացնելու նպատակով՝ այս գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը Կազմակերպության կողմից չէր հրապարակվել՝ հնարավորություն ընձեռելով Ծառայությանը գործընթացի ավարտից հետո կատարած աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության հանրայնացումն իրականացնել ինքնուրույն: Այդուհանդերձ Ծառայության կողմից հրապարակված տեղեկատվությունը չէր պարունակում տեղեկատվություն մեր կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ, և խնդրել էինք հաղորդագրության մեջ ավելացնել նաև, որ գործընթացում անմասն չէ նաև Կազմակերպությունը, որից հետո՝ այսօր, ավելացվել է, որ աշխատանքներն իրականացվել են «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, սակայն հաշվի առնելով, որ հաղորդագրությամբ այդուհանդերձ տեսանելի չէ, թե ինչ գործողություններ են իրականացվել Կազմակերպության կողմից, Ձեզ ներկայացվեց սույն գործընթացի ողջ շղթան:

Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ գրությամբ խնդրել էինք տեղեկատվություն տրամադրել առ այն, թե հավկիթները Ծառայության հսկողության, թե մաքսանենգ ճանապարհով են ներկրվել Հայաստան, և Ծառայությունից ստացված գրավոր պատասխանից պարզվել է, որ ոչ հայերեն մակնշմամբ հավկիթները ներկրվել են անասնաբուժական վկայականի ուղեկցությամբ՝ այսինքն ոչ մաքսանենգ ճանապարհով:

«ԻՐԱԶԵԿ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՍՊԱՌՈՂ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031