Այսօր Եռաբլուրում, երբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եկել էր «Հոկտեմբերի 27-ի» զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու, նրան մոտեցավ մի կին եւ նամակ տվեց: Նախարարը բացեց նամակը եւ տեղում սկսեց ընթերցել:
Կինը նամակում սոցիալական խնդիրներն էլ նկարագրել եւ խնդրել նախարարին իրենց ընտանիքին վառելափայտ տալ:
Նախարարը պատասխանեց. «Լավ, կօգնեմ» ու նամակը փոխանցեց աշխատակիցներին՝ խնդրով զբաղվելու:
Ավելի ուշ նախարարին մոտեցավ մի ընտանիք եւ խնդրեց իրենց հարցով էլ զբաղվել: Թե կոնկրետ ինչ էին պահանջում նախարարից՝ նրանք չասացին. «Անձնական հարց է»: Նախարարն այս անգամ իր աշխատակիցներին հրահանգեց, որ հետեւեն արդար դատավարությանը եւ ընտանիքին պատասխան տան:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ