Այսօր Եռաբլուրում Aravot.am-ը գեներալ Սեյրան Սարոյանին երբ փորձում էր հարց տալ Հոկտեմբերի 27-ի հետ կապված՝ նա մերժում էր՝ ասելով. «Այսօր դրա վա՞խտն ա, տրամադրություն ունե՞նք այսօր խոսալու»:
Մեր հարցին՝ այս 15 տարվա ընթացքում ի՞նչ փոխվեց՝ գեներալ Սարոյանը պատասխանեց. «Բան էլ չփոխվեց, ոչ մի բան: Նույն մարդիկ, նույն դեմքեր»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ բացահայտվա՞ծ է Հոկտեմբերի 27-ը ձեզ համար՝ նա վստահ պատասխանեց. «Այո»:
Մենք ճշտեցինք՝ մեղավորները պատժվա՞ծ են՝ գեներալը պատասխանեց. «Այո, անմեղներն էլ են պատժված»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ