Քիչ առաջ Եռաբլուրում «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը եւ երկրապահները՝ գեներալ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի գլխավորությամբ:
Գեներալ Մանվելը լրագրողների հետ զրույցում բարկացավ: Հարցին՝ ո՞ւմ էր ձեռնտու Սպարապետին սպանել՝ նա պատասխանեց. «Բոլոր այն մարդկանց, ովքեր հայ ժողովրդի վատն են ցանկանում՝ անկախ նրանից, թե ով են՝ հայերի մեջ կլինեն, թե ինչ ազգերի մեջ՝ կապ չունի»:
Հարցին՝ իսկ այսօր Դուք այդ մարդկանց կողքին չե՞ք՝ գեներալը մի կերպ իրեն զսպեց. «Չելավ, շատ կոպիտ եք ասում: Շատ կոպիտ ասեցիր, բայց դրա պատասխանը՝ ես նման մարդկանց հետեւին եմ ձեռ տալիս, էլա՞վ: Որ սիրուն լինի քո հմար: Եթե նկատի ունես էսօրվա իշխանությանը, շատ վատ է, որ այսօրվա իշխանության մասին այդ կարծիքն ունես: Հասկանո՞ւմ ես, շատ վատ է»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ Անահիտ Բախշյանը ասել է, որ «Հոկտեմբերի 27»-ը կազմակերպվել է դրսի ուժերի կողմից՝ այդ ժամանակվա իշխանավորների լուռ համաձայնությամբ, համաձա՞յն եք դրա հետ՝ գեներալ Մանվելը պատասխանեց. «Չի լինի: Որ դրսինն էր անում, ո՞նց կհամաձայնացնեին: Դրսի ուժերը որ ռազվեդկեքում են աշխատում, ուրեմն մերոնք էլ են ռազվեդչիկ, էլի: Չի լինի տենց բան: Որ դրսի ուժերի մատն էր խառը՝ էդ միանշանակ: Բայց գործողը զատո մերոնք էին, կապ չունի: Նախ փաստացի գործողը մերոնք էին: Թե հմի ոնց եղավ, այո, պարզվավ շատ բաներ, որ դրանք Թուրքիայում էլ են ծառայել, հատուկ ծառայություններով են անցել, զբաղվել: Պարզ է, որ դրսի ուժերն էին, բայց գործողը մերոնք էին: Հայի ձեռով է եղել, ազիզ ջան: Բայց որ ասում ես՝ դու էսօր իրանց կողքին ես՝ դու էլ ես դրանց կողքին՝ քու պապան, քու մաման: Իրանց կողքը չես, իրանց ջեբում ես»,-դիմելով իրեն «Հոկտեմբերի» 27-ի կազմակերպիչների կողքին մեղադրող լրագրողին՝ ասաց գեներալ Մանվելը:
Գեներալը վրդովվեց. «Աղջիկ ջան, ամոթ է, դու մեր պետության մասին չես մտածում: Անահիտ Բախշյանը մարդ ա, իրա կարծիքն ա ասել, բայց չի նշանակում որ մեկը քար է գցել հորը, դու էլ իրավունք ունես: Ամեն մարդն իրա կարծիքն ունի, իրավունք էլ ունեն ունենալու: Եթե մեր պետությանն ես մեղադրում, ես այս պետության ստեղծողներից մեկն եմ: Իմ համար թուրք են, ով մեր պետությանը չի հարգում՝ անկախ նրանից, թե ով են: Թուրքը մենակ կարա չհարգի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ