Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Պատմվածք. Հնարամիտ պատասխան

Հոկտեմբեր 27,2014 11:14

Կիրակի օր էր: Տնային գործերում Վաչագանը օգնում էր կնոջը, ինչպես ամեն մի կարգին տղամարդ, որը պարտավոր է կատարել իր քաղաքացիական և ամուսնական պարտականությունները` մեր ազատ և անկախ եվրոպականացվող երկրում:

Հիմա նույնիսկ կան ընտանիքներ, որտեղ կինն է օգնում տղամարդուն` ընտանեկան գործում, որովհետև կան որոշ աներես տղամարդիկ, որոնք իրենց հաղթ:

-Հայրի~կ, հայրի~կ, ա~յ, հայրիկ…
-Ի՞նչ է, տղա ջան,-արձագանքեց Վաչագանը, կռահելով որդու մտահղացումը:
-Այգի գնանք,-հրամայական տոնով ասաց որդին:
-Հա, տղա ջան,-գործը վերջացնենք, գնանք:
-Բա, էդ քո գործն է, թե՞ մայրիկի:
-Իմն էլ է, մայրիկինն էլ:
-Հա՞, զարմացավ Լևոնիկը:

Վաչագանը գործը վերջացրեց, հագուստը փոխեց գáñÍÁ, մինչ այդ էլ տղան հագնվեց ու տանից դուրս եկան՝ ուղղություն վերցնելով դեպի մոտակա այգին, որտեղ պիտի փորձեին զբոսնել ու թարմանալ:

-Այդ ո՞ւր ես տանում,- զարմացավ տղան:
-Այգի, էլ ուր,-ասաց հայրիկը:
-Ես այդ այգին չեմ ուզում,-խեղճացավ տղան:
-Ինչու՞,-հարցրեց հայրիկը:
-Այդտեղ կարուսել չկա, նավակ չկա, պին-պոն չկա (պիտի ասեր պինգ-պոնգ, որը շատ էր սիրում, չնայած այնքան էլ իր մոտ լավ չէրն ստացվում, բայց վնաս չունի), ֆուտբոլի դաշտ չկա,-բողոքեց տղան:
-Ոչինչ, այսօր միայն կզբոսնենք, կթարմանանք,-փորձեց համոզել հայրիկը:
-Ի՞նչ եմ արել, որ հանգստանամ,-բողոքեց տղան, դու ես օգնել մայրիկին, նույնիսկ նստարաններ չկան, ոնց կհանգստանանք-մեծավարի սրտնեղեց տղան:
-Քարերի վրա կնստենք, բժիշկները գտնում են, որ տաք քարերը առողջարար են,-նորից փորձեց համոզել հայրիկը:
-Կփոշոտվենք, մայրիկը կզայրանա,-հակաճառեց տղան
-Արի գնանք ներքևի այգին,-առաջարկեց հայրիկը,-հասկանալով, որ տղայի ձեռքից պրծնողը չէ:
-Այնտեղ ոչ մի հետաքրքիր բան չկա, նստարաններն էլ մետաղից են,-թշերն ուռեցրեց տղան՝ պատրաստվելով գրոհը ավարտել ամենազոր լացով:
-Դե, լավ, այդ դեպքում արի տուն գնանք, շախմատ խաղանք, հետո էլ հեքիաթ կպատմեմ, փորձեց նպատակից շեղել հայրիկը` իմանալով, որ տղան շախմատ խաղալ շատ է սիրում, իսկ հեքիաթի համար խելքը գնում է:
-Չէ՝, այգի եմ ուզում,-պնդեց Լևոնիկը, բայց քաղաքի այգի, մանկական երկաթուղի…
Երեխայի հրաման, թագավորի հրաման՝ ասում էր ողորմած տատս, հիշեց Վաչագանը
Դե՝, լավ գնացինք,-հանձնվեց հայրիկը, բայց ավտոբուսում լաց չլինես, եթե անծանոթ քեռիները հանկարծ ոտքդ տրորեն,-զգուշացրեց հայրիկը:
-Չէ, լաց չեմ լինի,-խոստացավ տղան:

Բարձրացան ավտոբուս, բախտները բերեց, որ այնտեղ ազատ տեղեր և նստեցին հարմարավետ նստարանին, իսկ Լևոնիկը անընդհատ բլբլացնում էր.
-Հայրիկ, մեր տարածքում ինչու՞ կարուսել չկա…
-Եսիմ…
-Իսկ ջրային նավակ-կարուսել…
-….:
-Իսկ վարձով տրվող հեծանիվ…
-…:
-Իսկ պին-պոնի դաշտ…
-…:
-Իսկ մանկական երկաթուղի…
-…:
-Իսկ ֆուտբոլի դա՞շտ…

Վաչագանը հարցերին պատասխանում էր միայն ուսերը թոթվելով, բայց վերջում մի հանճարեղ միտք փայլատակեց նրա գլխում:

-Իսկ դու ինչու՞ գերազանցիկ չես,-հարցրեց հայրիկը:
-Ընդամենը մի չորս ունեմ, էլի,-խեղճացավ տղան:
Իսկ Վարդանը, Գագիկը, Նազիկը,-հարցականները շարեց հայրիկը:
-Դե~, նրանք…,-չգտնելով հարմար պատասխանը ծոր տվեց տղան:
-Ա՝յ, տեսնում ե՞ս-ասաց հայրիկը հաղթականորեն, երբ բոլորդ գերազանցիկ կդառնաք, մեր վարչական շրջանի քեռիներն էլ այգիներում լավ խաղասարքեր կդնեն, ավտոտնակներն էլ կքանդեն, տեղը նախկին ֆուտբոլի դաշտը կվերականգնեն…
-Ռուբիկն է՞լ պիտի գերազանցիկ դառնա,-ընկճված ձայնով հարցրեց տղան՝ հիշելով իրենց դասարանի ամենավատ սովորող տղային:

-Իհարկե, Ռուբիկն էլ՞-հաղթականորեն նետեց հայրիկը:
-Ուրեմն, երևի այդպես էլ մեր շրջանում կարգին կարուսել չունենանք, պին-պոնի սեղան չունենանք, ֆուտբոլի դաշտ էլ չունենանք,-հուսահատ հոգոց հանեց փոքրիկ Լևոնիկը, ապա ձեռքով սրբելով աչքերից գլոր-գլոր հոսող արցունքի կաթիլները:
Վաչագանը նայում էր տղային և խիստ զայրանում այն քեռիների վրա, որոնք այդքան դաժան են վարվում մեր մանուկների նրբագույն զգացմունքների հետ:

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031