Հոկտեմբերի 25-ին «Կոմա Նոստրա» ներկայացման ժամանակ, որը սիրված դերասան եւ ռեժիսոր Նարեկ Դուրյանը բեմադրել է իր ծննդյան 55-ամյակի առիթով, հանկարծ վատ է զգացել ու շտապօգնության մեքենայով ներկայացման կեսից տեղափոխվել հիվանդանոց:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց նրա պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը, բարեբախտաբար, այս անգամ խնդիրը սրտի հետ կապ չի ունեցել, պարզվել է՝ դերասանը սննդային թունավորում է ստացել:
Քրիստինա Հովհաննիսյանի փոխանցմամբ, երեկ արվեստագետը դուրս է գրվել հիվանդանոցից, եւ ինքնազգացողությունն էլ լավ է:
Կարդացեք նաև
Պրոդյուսերը նաեւ ասաց, որ իրենք հայցում են հանդիսատեսի ներողամտությունը, եւ ամսի 25-ի ընդհատված ներկայացումը հրավիրում դիտելու հոկտեմբերի 29-ին ժամը 19-ին՝ Հովհ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում: Նրա խոսքով, հարկավոր է ուղղակի մի փոքր շուտ տոմսերը ներկայացնել դրամարկղ՝ դրանք փոխելու կամ գումարը հետ վերադարձնելու համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ArmStar.am-ի