Սոֆիայում երեկ կայացած տեղի ԲԿՄԱ-ի եւ «Լեւսկի» ֆուտբոլային թիմերի հանդիպումը տրիբունաներում տիրող անկարգությունների պատճառով մի քանի անգամ ընդհատվել է: Դրանցից մեկի ժամանակ նետած ձնագունդը դիպել է բանակայինների գլխավոր մարզիչ Ստոյչո Մլադենովի գլխին, որից վերջինը ժամանակավորապես կորցրել է գիտակցությունը՝ տապալվելով վազքուղում:
«Սա երկրորդ, թե երրորդ դեպքն է, որ կատարվում է «Լեւսկիի» ֆանատների մասնակցությամբ: Նրանց պետք է որակազրկել, այլապես մի օր մեկին կսպանեն», – ավելի ուշ լրագրողներին հայտարարել է Մլադենովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ