Shamshyan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Գորիս քաղաքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Անկախության փողոցում ВАЗ 2121 մակնիշի 99 AA 077 համարանիշի վարորդը բախվել է Hyundai մակնիշի 24 ԼՍ 999 համարանիշի ավտոմեքենային և դիմել փախուստի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, «Նիվան» վարել է Սյունիքի մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրեն Խաչատրայանի որդին՝ Տիգրանը, և ավտոմեքենայում այդ պահին եղել է նաև մարզպետի «ախրանիկ» կոչեցյալ Նիկոլը: Ըստ տեղեկությունների, նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց:
Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների, Hyundai-ին վարել է 46- ամյա Վահագն Հայրապետյանը: Ըստ Գորիսից ստացված հավաստի տեղեկությունների, մարզպետը, տեսնելով, որ ՃՈ աշխատակիցներին չի կարողանում համոզել, որպեսզի դեպքը կոծկեն, դիմել է Գորիսի ոստիկանապետ Արմեն Հովհաննիսյանին, ով ըստ գորիսեցիների, նման դեպքեր կոծկելու մեծ «տաղանդ» ունի:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:
Կեցցե՜ս, Տիգրան: Այն, ինչ անում էք հայր ու որդի զարհուրելի է: Սակայն, երբ ժողովուրդը հանդուրժում է այդ ամէնը, ինձ մնում է միայն ասել. «Սա դեռ քիչ է նրանց»:
Յիրաւի, ճիշտ բնորոշեց հրեայ քահանայապետը «ժողովուրդ» եզրը սրանից երկու հազար տարի առաջ՝
«Խաժամուժ ամբոխն օրէնք չգիտէ եւ նզովեալ է»