Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Էս ազգին Ստալին ա պետք»

Հոկտեմբեր 26,2014 11:07

 

Տաքսիստ՝ «մենք  քեզ տելեվիզրով ամեն օր» եւ այլն: Ես՝ «շատ ուրախ եմ»: Տաքսիստը՝ «դու ժողովրդի յանից ես»: Ես՝ «մերսի շատ» (չնայած վստահ չեմ): Տաքսիստը՝ «բա վերջը ի՞նչ ա լինելու, Գագոն կկարողանա գա, Սերժի տեղը նստի»: Ես՝ «հնարավոր ա» (թեեւ էլի վստահ չեմ): Տաքսիստը՝ «յանի լա՞վ կլինի»: Ես՝ «իհարկե, լավ կլինի, սաղ արագաչափերը կհանեն, կշպռտեն, կարմիր գծերը կջնջեն՝ ոնց ուզես կքշես, որտեղ ուզես կկանգնես»: Տաքսիստը (կասկածանքով)՝ «ձե՞ռ ես առնում»: Ես (վերջնականապես մտնելով պոպուլիստի դերի մեջ)՝ «խի՞ եմ ձեռ առնում, սաղ օրը քշում ես, ոնց էլ ըլնի, մի 4-5 հատ խախտում կանես, չէ՞, բա ինչի՞ տեր ես, որ էդքան տուգանք մուծես»: Տաքսիստը՝ «էդ մոմենտով ճիշտ ես, հալալ ա քեզ՝ ժողովրդական մարդ ես»:

Դրան հետեւում է խոսակցության ամենակարեւոր մասը, եզրափակումը, կասեի նույնիսկ՝ կատարսիսը: Տաքսիստ. «Բայց էս սաղ ստից բաներ են, ախպերս: Էս ազգը չի կարա իրա մեջից թագավոր ըտրի, ով էլ նստի՝ պիտի տակը փորեն: Մենք դառել ենք չուզող, իրար նախանձող, իրար վրա գործ տվող: Էս ազգին մի հատ Ստալին ա պետք, որ Մոսկվայում նստի ու ասի՝ էս էսձեւ ա պետք անեք, էն էլ՝ էնձեւ: Ու սաղ վախենան՝ որ հանկարծ չանեն: Սաղ էդ… Գորբաչովն ա մեղավոր, որ երկիրը քանդեց»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Առակի խրատը թաքցրել ես, հեղինակ: ոչ քեզանից բան հասկացանք, ոչ տաքսիսիտից: Գրել ես գրելու համա՞ր:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ես ինձ իրավունք չեմ վերարապահում խրատներ տալ: Ամեն մի ընթերցող թող իր հետեւություններն անի:

      • Մարգար Մախսուդյան says:

        Ախր ընթերցողն ինչի՞ց հետևություն անի: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես բոլոր փամփուշտները վերջացել են, հիմա էլ հրացանի խզակոթով եք փորձում Տզրուկաշենի խարխլված դիրքերը պաշտպանել: Պաշտպանում եք, որ ի՞նչ անեք…

  2. Aram says:

    ՄԻ՞ ԹԵ , ԱՅԴ ԲԻԶՈՆԻ ԿԱՐԾԻՔԸ
    ԿԱՐևՈՐ Է։
    ԴԻՏԵՔ — “ՕՐՀՆԵՑԵՔ ԳԱԶԱՆՆԵՐԻՆ և ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ” ՓԻԼՄԸ:

    • նախ- լավ կլիներ խորհուրդը լրացնեիք կայքի հղումով: Եվ հետո մենք ունենք հրաշալի մարդկանց մի հսկա բանակ, որոնք անում են իրենց գործը, չեն փորձում իրենց կարծիքը հայտնել հրապարակավ: Բայց այն կարևոր է, քանի որ հարգարժան մարդկանց կարծիքը ծանրակշիռ է: Այ, այդ մարդկանց կարծիքը և խոսքն է կարևոր և պարտադիր: եվ ոչ միայն քաղաքականության մասին: Այդ ինտելեկտուալ հանքը թողած, մամուլի ամբողջ անձնակազմով օլիգարխ ու ավանտյուրիստների եք ներկայացնում: Երևի մասսան դա է ուզում, բայց մասսայի պահանջները բավարարելը չի, հուսով եմ, ձեր կոչումը:

  3. Jack Arend says:

    Մարդիք եթե թագավորի կարիք են զգում, գտնելու են, ինչքան էլ որոշ “մարգինալներ” դիմադրեն դրան:
    Լսած կլինեք` նույնիսկ մարզպետներին են կոչում “թագավոր”, էլ չեմ ասում` նախագահին:
    Նորմալից “շեղված” մարդիք ավելորդ են այդ տեսակ հանրություններում:
    Каждая собака прыгает как безумная, когда её спустишь с цепи, а потом сама бежит в конуру. Евгений Шварц “Дракон”:

  4. Aram says:

    https://filmix.net/dramy/36840-blagoslovi-zverey-i-detey-bless-the-beasts-children-1971.html
    ԷԴ ՏԱՔՍԻՍՏԸ ԲԻԶՈՆԻ ՏԵՍԱԿ Ա ։-)
    ՈՒ ՈՉ ՄԻԱՅՆ ԻՆՔԸ։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031