Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միքայել Սրբազանի անկեղծ խոստովանությունը, թե ինչպես է մտածել Գյումրիից հեռանալու մասին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2014 00:02

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում  քաղաքի  տոնին  նվիրված միջոցառման այդ հատվածը սկսվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնանքով:

Սրբազանը, աղոթելով ու դահլիճում նստածներին իր հետ աղոթել տալով, շնորհավորեց  իր հարազատ քաղաքի տոնը: «Սիրելիներ,  երբ որ ապրում ես  Գյումրում` իբրև գյումրեցի, շատ հաճախ  Գյումրին ծանր է թվում  և կարծես մտածում ես` դուրս գաս: Ես դա իմ անձնական փորձից գիտեմ, երբ որ 17 տարեկանում դպրոցն ավարտեցինք ,առաջին միտքս եղավ էս քաղաքից գնալը, աշխարհ տեսնել, սովորել, մեծանալ, մարդ դառնալ և պատանեկան հիմարությամբ գուցե և մոռանալ… Աշխարհ տեսնելուց հետո հասկացանք, որ Գյումրիից քաղցր բան չկա: Եվ ես այնքան երջանիկ եմ, որ 18 տարիների թափառումներից  հետո արդեն 15 տարի վերստին վերանորոգված, վերընձյուղված գյումրեցի եմ և մի երազանք ունեմ, որ  բոլոր գյումրեցիները հավաքվեն իրենց ծննդավայրում, շենացնեն: Չկա գյումրեցի, որ իր ծննդավայրը չի սիրում, բայց հաճախ այդ  ծննդավայրի նկատմամբ իր պարտականությունը չի կատարում:Եվ  մենք ուզում ենք, որ յուրաքանչուրս` հեռու և մոտիկ գյումրեցիներս, մեր պարտականությունը մեր այս քաղաքի  նկատմամբ կատարենք, ոչ մեկս չէինք  լինի այն` առանց Գյումրիի, ամեն մեկիս մեջ, ինչ-որ դիրքի հասել ենք,  Գյումրին իր հետքը թողել է, իր դրական հետքը թողել է, ուրեմն  մենք յուրաքանչյուրս պարտք ու պարտականություն ունենք այս մեր սիրելի քաղաքի նկատմամբ», -ասաց Սրբազանը:

Մանրամասները` տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Չնայած, չեմ ընդունում, ուրիշի կրոն է, մերը չի, բայց մեր հայ հոգեւոր հայրերը ինձ միշտ հիացրել են իրենց հայ էությամբ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031