Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը` Հայոց հայրաքաղաքի  տոնին,  առանց պաշտոնական հրավերի  (Տեսանյութ)

Հոկտեմբեր 25,2014 23:20

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ Գյումրու տոնի կապակցությամբ պարգևատրելու էին այս քաղաքին օգուտ տված ու ճանաչում բերած  սպորտսմենների, արվեստագետների, բժիշկների, եկավ նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա, ինչպես և իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, հատ-հատ ձեռքով բարևեց թատրոնում նստած գյումրեցիներին, հարցրեց նրանց ողջությունը, զրույցի բռնվեց, նոր միայն տեղավորվեց վերջին շարքերում:

Նկատի ունենալով,  որ թատրոնի այս միջոցառմանը մասնակցելը հատուկ հրավիրատոմսերով էր, մենք պարոն Հովհաննիսյանից հետաքրքվեցինք` պաշտոնական հրավե՞րք է ստացել , թե՞ իր բնավորության համաձայն, ինչպես միշտ, մասնակցում է Գյումրիում կատարվող ամեն մի միջոցառման: «Ես եկել եմ առանց պաշտոնական հրավերքի ,բայց  դուք  լավ գիտեք, որ ես Գյումրիի հետ կապված հրավերի կարիք չունեմ: Շիրազյան օրհնանքով սա հայոց հայրաքաղաքն է, բայց նաև հայտնի փոխադարձ պատճառներով նաև  իմ քաղաքն է: Ես այստեղ եմ, հարազատ իմ տանը, և ես կարծում եմ, որ սա ոչ միայն տոնական այցելություն է, այլ հերթական իմ ուխտը դեպի Գյումրի: Եվ ես շնորհավորում եմ գյումրեցիներին և վստահ եմ, որ այդ ազատությունը , այդ  շիտակությունը, այդ արժանապատվությունը, որ  Գյումրին է, վաղը մյուս օրը  հաղթելու է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ պարոն Հովհաննիսյանի, պետք է ունենանք դե յուրե, ընտրված իշխանություն, որը ոչ թե  Գյումրին 25 տարի անց անտեսի,  ոչ թե   նեղանա այս քաղաքից ու չգա նույնիսկ  մի հատ ծաղիկ դնելու զոհերի հիշատակին , այլ զօր ու գիշեր  աշխատի այս քաղաքի  բնակչության արժանապատվությունն ու տանիքը, սոցիալական արդարությունը վերադարձնելու համար: Րաֆֆի Հովհաննիսյանի  ասելով` իրենք ամեն ինչ անելու են Հայաստանից  հեռացածներին վերադարձնելու համար: Ըստ նրա, դա հնարավոր է, և  ամեն ինչ անելու են, որ Գյումրին դառնա  Հայաստանի  արժանապատվության մայրաքաղաք:

Մանրամասները` տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Հարգելի պ-ն Աբրահամյան, անկեղծ ասած՝ բոլորովին չէի սպասում, որ Ձեր խմբագրած կայքի էջերում ևս ՚՚հրավեր՚՚ բառի փոխարեն կհանդիպեմ ՚՚՚հրավերք՚՚ – ին: Համոզված եմ՝ կարիք չկա անդրադառնալ այդ բառերի տարբերությանը: Չէ որ մենք դեռ դպրոցական տարիներից գիտենք այն:

  2. Լևոն Մելքումյան says:

    Շնորհակալ եմ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031