Այսօր Գյումրու տոնը նշելիս Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում նախատեսված էին պարգևատրումներ, քաղաքապետի ոսկե մեդալ այն բոլոր մարդկանց համար, որոնք Գյումրիի համար լավ գործ են արել, քաղաքին ճանաչում են բերել: Պարգևատրվեցին շատերը, Գյումրիում հսկա ներդրումներ կատարած Նյու Յորքի ամենահայտնի հայ բժիշկ Հովհաննես Օյունջյանը, Լևոն Ջուլֆալակյանը, Գևորգ Ալեքսանյանը, Ալիկ Գյունաշյանը և այլք:
Իսկ երբ հերթը հասավ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին բեմ հրավիրելուն ու նրան ավտոմեքենա նվիրելուն՝ դահլիճը դղրդաց ծափահարություններից, բոլորը ոտքի կանգնեցին, խոնարհվեցին չեմպիոնի առջև: Եվ մինչ Սամվել Բալասանյանը, համեստ չեմպիոնին գրկելով, իր երախտագիտությունն էր հայտնում նրան, բեմի ետնամասից ներս մտցրեցին Արթուր Ալեքսանյանի համար քաղաքային բյուջեով նվեր գնված ավտոմեքենան:
Մանրամասները` տեսանյութում:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ