Այսօր Գյումրու Հովհաննես Շիրազի անվան տուն-թանգարանի մոտ գտնվող թիվ 16 փողոցը վերանվանվեց Հովհաննես Շիրազի անվան փողոցի:
Գյումրեցի բանաստեղծի անվամբ կոչելու հանդիսավոր արարողության ժամանակ, Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը պատմական էքսկուրս կատարեց դեպի այդ փողոց` ներկայացնելով, թե ինչ հայտնի կառույցներ են գտնվել այդ ուղղությամբ:
«Եթե մի քիչ ներքև ենք իջնում, ձախ կողմի վրա Դրամփյանների եկամտաբեր տունն էր, հատկապես վերին հարկը վարձով էր տրվում դրսից եկածներին և մեծ գումարներ էին ստեղծում: Ներքևի հարկում չեմ ասի, որ հիմնարկության կազմակերպության այսպես ասած նկուղներն էին, էն ժամանակ ասում էին պադվալներ, որտեղ կալանավորներ են եղել: Իջնենք մի քիչ ներքև, նույն ձախակողմում Գևոր աղենց բաղնիքն էր, այդ բաղնիքները կոչվել են հարսնոց բաղնիքներ: Ինչո՞ւ հարսնոց, երբ աղջկան արդեն նշան են դնել, կանայք ուղեկցել են նրանց բաղնիք և տեսել են, թե բնության տվածը նրա մոտ ինչքանո՞վ է բնական: Եվ եթե նրանց սրտով է եղել, հարսին հանել են բաղնիքից դուրս , բավականին երկար բաղնիքում իրենց ժամանակն անցկացնելուց հետ, և դհոլ –զուռնայով ֆայտոնով բերել են, և մայլեցիները իմացել են, որ հարսը անպայման պիտի հարսնանա: Աջ կողմի վրա անգլիական հյուրանոցն է, որը օջաղուլեցիներն են կառուցել, մի քիչ ներքև արհեստավորների շարքն է», -ներկայացրեց մարզպետարանի պաշտոնյան:
Նա ասաց, որ այս փողոցով շատ է ոտաբոբիկ քայլել Հովհաննես Շիրազը:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ