Այսօր Գյումրու օրվա կապակցությամբ քաղաքապետ Սամվել Բալասանյանի տրամադրությունը աննկարագրելի բարձր էր, նրան հատկապես ոգևորել էին Ռիժկովի ճեմափողոցում գյումրեցի արհեստավորների ու արվեստագետների աշխատանքները:
Նա ասաց, որ ամեն ինչ անելու է Գյումրիում տուրիզմը զարգացնելու համար: Ըստ քաղաքապետի, պիտի լավ հուշանվերներ ստեղծեն Գյումրին ամբողջ աշխարհին ներկայացնելու համար: «Ես էսօր շատ գոհ եմ, նախ եղանակն է շատ լավը, տրամադրող է, ես Աստծուն աղոթում էի, որ լավ եղանակ տա մեզ, ու նա պարգևեց»,-ասաց քաղաքապետը:
Մեր այն հարցին` կառավարական հյուրեր չունե՞ ն, պարոն Բալասանյանն ասաց, որ ավելի ուշ պաշտոնյաները կմիանան Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: «Այդ հարցը վերջում տվեք»,- խորհուրդ տվեց քաղաքապետը: Սակայն նկատենք, որ վերջում սպորտի նախարարից ու Սամվել Նիկոյանից բացի հյուրերի թիվը այդպես էլ չավելացավ:
Մանրամասները `տեսանյութում
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ