Քրդական պաշտպանական ուժերը Սիրիայի Քոբանի քաղաքում հակահարձակման են անցել ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից մի քանի շրջաններ ազատագրել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Քրդական ժողովրդավարական միության պաշտոնական ներկայացուցիչ Բուլատ Ջանը հայտնել է, որ Շաիր կոչվող տարածքում քուրդ զինյալների վերահսկման տակ ռազմավարական բարձունք է անցել ու նրանք շարժվում են դեպի հարավ-արևելք: Կատաղի մարտեր են ընթանում Էս-Սինա արդյունաբերական թաղամասում, Տել փողոցում և ինքնապաշտպանության ուժերի շտաբի մոտ:
Քաղաքի հարավային և արևելյան մասերում ազատագրվել է Խալանջ, Շեյրան և Քենեթգար գյուղերը: Քրդերը ահաբեկիչներին հետևում են Բեշտա-էն-Նուր բարձունքից:
Միաժամանակ Քոբանիի մոտակայքում ԻՊ դիրքերի վրա օդային հարվածներ են հասցրել ԱՄՆ օդային ուժերը:
Կարդացեք նաև
«Ռոյթերս»-ի փոխանցմամբ քրդերը ԻՊ-ից նաև տարածքներ են ազատագրել Իրաքի հյուսիսում՝ Զումար քաղաքը և մոտակա գյուղերը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ