Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեկսին հիասթափեցրել է լուրը, որ ադրբեջանցի քաղբանտարկյալներ Լեյլա Յունուսի և Ինթիգամ Ալիևի կալանքները երկարաձգվել են. հայտնում է «Հաքքին.ազ»-ը՝ հղում անելով «Թուրան»-ին:
«Բոլոր այս հարցերը ես քննարկել եմ գլխավոր դատախազ Գարալովի և արդարադատության նախարար Մամեդովի հետ՝ ընգծելով, որ Լեյլա Յունուսին անհրաժեշտ է ազատ արձակել՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը, բայց ամեն ինչ հակառակը տեղի ունեցավ», – ասել է Մուժնիեկսը՝ ամփոփելով Բաքու կատարած այցը:
Հանձնակատարը նշել է, որ պաշտոնատար անձնաց հետ հանդիպումների ժամանակ խոսել են իրավական հարցերից, իրավապաշտպաններին անհիմն կալանքի տակ պահելու և մարդու իրավունքների վերաբերյալ Եվրոդատարանի որոշումներից:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև