Այսօր «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության մարզադահլիճում մեկնարկեց սեղանի թենիսի հանրապետության 2014 թվականի թիմային առաջնությունը:
Մասնակցում են Երեւանի, Վանաձորի, Գյումրիի, Սեւանի, Մարտունու, ինչպես նաեւ Արցախի տղաների՝ 16 եւ աղջիկների 10 թիմերի շուրջ 80 մարզիկներ: Այսօր ընթացան խմբային փուլի մրցումները, վաղը կկայանան եզրափակիչները:
Վերջերս Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ ընտրված Ֆելիքս Սարգսյանն Aravot.am-ին ասաց. «Առաջնության արդյունքներով լավագույն թիմերը նոյեմբերի 6-9-ը Բաթումում կմասնակցեն Սարգիս Սարխոյանի ավանդական հուշամրցաշարին, որտեղ ակնկալում ենք մեր թենիսիստների լավ մասնակցությոուն, քանի որ պատրաստ են: Եկող տարի հուլիսին կայանալու են աշխարհի ու Եվրոպայի պատանեկան անհատական-թիմային առաջնությունները, ինչպես նաեւ Իրանի թիմային բաց առաջնությունը, որոնց ցանկանում ենք մասնակցել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև