Մոսկվայում գրեթե 7 հազար ներգաղթյալների ոստիկանություն բերման են ենթարկվել՝ Ռուսաստանում նրանց գտնվելու օրինականությունը ստուգելու համար:
Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով ներքին գործերի նախարարությանը, հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայում անցկացվում է «Միգրանտ-2014» օպերատիվ կանխարգելիչ միջոցառումը: Անձի ինքնությունը պարզելու համար մեկ օրվա ընթացքում Մոսկվայում բերման է ենթարկվել 6 հազար 830 օտարերկրյա քաղաքացի:
Արդյունքում 535 քաղաքացիների նկատմամբ վարչական տույժ է սահմանվել ՌԴ տարածքը հատելու կամ ՌԴ-ում բնակվելու կանոնները խախտելու համար:
Կարդացեք նաև
Հարցուվել է նաև 23 քրեական գործ՝ Մոսկվայում ապօրինի բնակվելու համար:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ