Քաղաքապետը ոստիկանություն է դիմել
Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանից տեղեկացանք, որ այսօր քաղաքի Անկախության փողոցում ջարդված տույա են հայտնաբերել: Նա ասաց, որ 10 օր առաջ նույն փողոցում տույայի 2 ծառ են ջարդված գտել: Քաղաքապետն այդ կապակցությամբ դիմել է ոստիկանության Իջեւանիբաժին: Ըստ Վ. Ղալումյանի՝ այդ ծառերի գինը 80-90 հազար դրամ է: Քաղաքապետարանը 12 հատ տույա է գնել եւ դրանք տնկել Իջեւանում:
Դրանք լավ են հարմարվել եւ բավական աճել են: Քաղաքապետը մտավախություն ունի, որ մնացած ծառերն էլ կարող են բարբարոսության զոհ դառնալ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
80-90 հազար դրամ արժողության տույաները զգալիորեն մեծ են Անկախության փողոցում տնկվածներից, բայց դա չէ, որ այսօր կարևոր է: Խնդիրը կայանում է նրանում, որ ջարդված տույաները պերզապես հետևանք են հասարակության մեջ առկա անբացատրելի լարվածության, որը հավանաբար պետք է ոստիկանությունը պարզի, գործի բացահայտումից հետո, եթե իհարկե քաղաքապետի դիմումը հաշվառված է: Բացի դրանից ինչով է տարբերվում տույաներ ջարդողը, շինթույլտվություն ստացող ու կանաչ զոնան ոչնչացնողից, հավանաբար Ձեր կարծիքով վերջիններս գործում են օրենքի շրջանակներում?: Մի թե անօրինական ճանապարհով օրինական հիմքեր ստեղծելը վերջում օրինականի է հանգեցնում: Այստեղ հարկավոր է նմանատիպ դրսևորումների հանգեցնող պատճառներն ուսումնասիրել ու հասկանալ հասարակության ինչ-որ մի զանգվածի մոտ առկա խնդիրները, որոնք հանգեցնում են ստեղծածը ոչնչացնելուն:
Երևի թե հարգարժան լրագրողին պետք է որ նաև այս հարցը հետաքրքրի: