Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում ներկա է գտնվել «Իրավունք» թերթի 25-ամյակին նվիրված միջոցառմանը:
Հոբելյանի կապակցությամբ, թերթի կայացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար, հանրապետության նախագահը Հայկ Բաբուխանյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով: «Իրավունք» թերթի 25-ամյակի կապակցությամբ պետական պարգևի՝ Երախտագիտության մեդալի են արժանացել նաև թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը և թերթի տնօրեն Գեղամ Գրիգորյանը՝ թերթի կայացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի համար:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է թերթի խմբագրակազմին և ընթերցողներին հոբելյանի առթիվ, մաղթել հաջողություն և արգասաբեր աշխատանք: