Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով հոկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն:
Այցի շրջանակներում հոկտեմբերի 27-ին ՀՀ նախագահը հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահի հետ, որտեղ կքննարկվի հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Ֆրանսուա Օլանդի հետ Սերժ Սարգսյանը կքննարկի նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր:
Նույն օրը Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում տեղի կունենան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցություններ:
ՀՀ նախագահի աշխատակազմ