Լրահոս
Օրվա լրահոսը

Իվան Վոլինկին. «Գրեթե ոչ ոք դեմ չի արտահայտվում Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը»

Հոկտեմբեր 25,2014 15:55

Իվան Վոլինկինի խոսքերով՝ ԵՏՄ-ին անդամակցությունը չի նշանակում, որ Հայաստանը չի կարող համագործակցել այլ պետությունների հետ:

«Կարծում եմ՝ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանը շատ ճիշտ ռազմավարական քայլ է կատարել»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

Նա նշեց, որ ԵՏՄ-ին անդամակցությունը չի նշանակում, որ Հայաստանը չի կարող համագործակցել այլ պետությունների հետ. «Ռուսաստանն իր հարաբերություններն ունի Եվրամիության հետ: Դա շատ նորմալ է, երբ պետությունը բազմակողմանի հարաբերություններ է զարգացնում: Գլխավորն այն է, որ դա ի վնաս չլինի»

Անդրադառնալով երեկ տեղի ունեցած ԱԺ ոչ իշխանական ուժերի հանրահավաքին՝ նա նկատեց, որ եռյակի գրեթե բոլոր անդամները կողմ են Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը. «Գրեթե ոչ ոք դեմ չի արտահայտվում, բացի մեկից»:

Իսկ հարցին, թե դեսպանը ինչպե՞ս է գնահատում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, Իվան Վոլինկինը պատասխանեց. «Ես Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին գնահատականներ չեմ տա, բայց նրա ելույթի զգալի մասը նվիրված էր Եվրասիական տնտեսական միությանը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031