Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը Հայաստանն օդում է կախել. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 25,2014 13:40

Եթե ինչ-որ կերպ փորձենք բնորոշել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման անցած ժամանակը, ապա կարող ենք ասել, որ նա աչքի է ընկնում իր նախաձեռնություններն ավարտին չհասցնելու, կիսատ թողնելու սովորությամբ: Այս կիսատությունն առկա է ինչպես քաղաքական գործընթացներում, Սարգսյանի նախաձեռնություններում, այնպես էլ կադրային քաղաքականություն վարելիս: Անցած տարվա հունիսին պաշտոնապես հայտարարվեց մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի սակագինը բարձրացնելու մասին: Չնայած՝ այդ որոշումն անմիջական հենց Սերժ Սարգսյանը չէր ստորագրել, սակայն, կասկածից վեր էր, որ որոշումն առանց նրա համաձայնության չէր կայացվել: Սակագնի բարձրացման որոշմանը հաջորդեցին բողոքի ակցիաները, արդյունքում որոշումը փոխվեց, եւ ուժի մեջ մնացին տրանսպորտի նախկին սակագները. հարցի քննարկումը մի քանի ամսով հետաձգվեց: Մինչ օրս այս հարցի քննարկումը չի վերսկսվել, եւ խնդրին վերջնական լուծում չի տրվել: Այս տարվա սկզբից ուժի մեջ մտավ «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը, ըստ որի Հայաստանում պետք է ներդրվեր պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգը: Այս օրենքի դեմ հանրության շրջանում սկսված եւ ծավալված բողոքի ալիքը հանգեցրեց նրան, որ ՀՀ իշխանությունները փոխեցին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը՝ պարտադիր կուտակայինը տարածելով միայն 1974 թվից հետո ծնված պետական հիմնարկների աշխատակիցների վրա, իսկ մասնավոր հիմնարկների աշխատակիցներին իրավունք տրվեց գրավոր հրաժարվել այդ համակարգից մինչեւ 2017 թվականի հուլիսը: Այս խնդիր էլ կիսատ լուծվեց: ՀՀ իշխանությունները դեռեւս ամռանն ընդունել էին «Շրջանառության հարկի մասին» օրենքի մի փոփոխություն, ըստ որի բոլոր տնտեսավարողները իրենց գործունեությունը պետք է պարտադիր փատաթղթավորեն: Մանր եւ միջին ձեռներեցներն ու հատկապես մանրածախ առեւտրով զբաղվողները բողոքի ալիք բարձրացրեցին: Այսօր խորհրդարանում է գտնվում մի նախագիծ, որով առաջարկվում է «Շրջանառության հարկի մասին» օրենքի` պարտադիր փաստաթղթավորումը մասնակի հետաձգել մինչեւ եկող տարվա փետրվարի 1-ը: 
«Ժողովուրդ»

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031