Լրահոս
Օրվա լրահոսը

Հակասական տպավորություններ. «Հրապարակ»

Հոկտեմբեր 25,2014 13:32

Հիասթափություն եւ ոգեւորություն միախառնվել են իրար: Հոկտեմբերի 24-ի հանրահավաքը եւ առաջիկայում շաբաթը մեկ նախատեսված հանրահավաքների շարքը հույսի շող են արթնացրել ոմանց սրտում: Սակայն ոմանք էլ թեւաթափ են՝ սպասում էին, որ հանրահավաքը չի ավարտվելու հրաժեշտի խոսքերով, որ նստացույց-հացադուլ-զորահավաք է սկսվելու: Մարդկանց ոչ թե տուն են ուղարկելու, այլ պահելու են Ազատության հրապարակում, եւ մի քանի օր կամ շաբաթ, կամ ամիս անց իշխանափոխություն է տեղի ունենալու: Համենայնդեպս, այդպես էին կարծում եռյակի պայքարին միացած ազատամարտիկները, երիտասարդ հեղափոխականներն ու երկարամյա պայքարից հոգնած մարդիկ: Ավաղ, անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական ջանքերն անարդյունք անցան՝ նստացույց չեղավ, ընդամենը հայտարարվեց հաջորդ հանրահավաքի մասին: Բայց արձանագրենք, որ Գագիկ Ծառուկյանի «բեմելն» այնքան էլ անհաջող չէր՝ գրավոր տեքստը կարդալիս միայն մի տեղ սայթաքեց, իսկ բանավոր տեքստը, կարելի է ասել, անգամ ավելի լավն էր, քան Լեւոն Տեր-Պետրոսյանինն ու Րաֆֆի Հովհաննիսյանինը:

«Հրապարակ»

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031