Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ նախագահը որոշեց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ավելի ուշ կարծիք հայտնել 

Հոկտեմբեր 25,2014 13:29

«Սա շատ տրամաբանական եւ ակնկալվելիք քայլ էր, քանի որ հայեցակարգում մասնագիտական հանձնաժողովն առանձնացրել էր մի շարք քաղաքական բնույթի հիմնադրույթներ, հարցադրումներ` նկատելով, որ դրանց առնչությամբ հանձնաժողովը կարող է շարունակել իր աշխատանքները, եթե լինի քաղաքական փոխհամաձայնություն: Իսկ դա ճշգրտելու համար ենթադրվում է, որ ողջամիտ ժամկետ է անրաժեշտ: Քաղաքական զարգացումներ պետք է լինեն, որի արդյունքում համաձայնություն ձեռք կբերվի կամ` ոչ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը

Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանն օրերս հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների մասին Սերժ Սարգսյանի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին։ Ոչ իշխանական քաղաքական ուժերը դա վերագրեցին իրենց ճնշումներին, որոնց ազդեցության տակ իշխանությունը սկսեց ընկրկել:

Մեր զրուցակիցը չի ցանկանում քաղաքական հարցերի մասին խոսել, դրանք թողնում է քաղաքական գործիչներին: «Կարծում եմ, որ ժամկետը, որը կանխորոշվել է հանրապետության նախագահի կողմից, իսկապես ողջամիտ է: Չափից դուրս ձգձգելը ճիշտ ու հիմնավորված չէր լինի: Սեղմ ժամկետն էլ տրամաբանական ու իրավաչափ չէր լինի»,- ասաց Գ.Դանիելյանը`զարմանալով, թե ինչո՞ւ են անգամ քաղաքական գործիչներն անակնկալի հարթությունում դիտարկում Սերժ Սարգսյանի այդ որոշումը: 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031