Լրահոս
Օրվա լրահոսը

Քնած մա՞րդ կա. «Ազգ»

Հոկտեմբեր 25,2014 13:24

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում սեպտեմբերի վերջին մեկնարկած նստաշրջանի առաջին օրը որոշում կայացվեց «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների ահագնացման մասին» զեկույց պատրաստելու մասին: Աղմուկ բարձրացավ, թե վեհաժողովում հայ պատվիրակները լավ չեն աշխատում, ադրբեջանական «ձկնկիթն» էլ կանաչ լույս է բոլոր տեսակի նախաձեռնությունների համար:

Հայաստանի բառացի անգործությունը միշտ ինչ-որ կերպ հիմնավորվում է, մինչդեռ այդ անգործության, կամ անհաջող գործունեության հետեւանքով նոր բարդություններ են առաջանում: Նախորդ շաբաթվա վերջին Ստրասբուրգում մի փաստաթուղթ էլ ղարաբաղյան հարցը մտցրեց այնպիսի մի շարք, որտեղ մինչ այդ չէր լինում: Խոսքը տեղական ու տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի ստրասբուրգյան 27-րդ նստաշրջանի ավարտին որպես նախավերջին հարց քննարկված զեկույցի ու ընդունված համանուն հռչակագրի` «Անջատողական լարվածությունն Ուկրաինայում եւ հարեւան երկրներում» մասին է:

Հետաքրքրական է, որ նախնական տարբերակում զեկույցում ընդգրկված էին «անջատողականության խնդիրներ ունեցող» եւ Ուկրաինային հարեւան Վրաստանն ու Մոլդովան: Սակայն կոնգրեսի բյուրոյում քննարկումների արդյունքում Ադրբեջանը եւս հայտնվեց «տառապյալների» ցանկում: Քննարկմանը հրավիրվել էր Ադրբեջանի արդարադատության նախարարը, իսկ թե ով եւ ինչպես էր ներկայացնում Հայաստանը կամ Արցախը, պարզվում է, այդքան էլ կարեւոր չի համարվել:

Ամեն դեպքում, քննարկվել ու այդ զեկույցի հիման վրա մի տհաճ հռչակագիր էլ ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական իշխանություններին համախմբող մարմինը` կոնգրեսը, որը «լրջագույն մտահոգություն է հայտնում Ուկրաինայում եւ այդ տարածաշրջանի մյուս երկրներում իրավիճակի առնչությամբ»:

«Ազգ»

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ազգ» շաբաթաթերթի այս համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031