Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագրերը ՍԴ-ում քննարկելու օրը դեռ հայտնի չէ: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեցին ՍԴ-ից: Սա այն դեպքում, երբ արդեն իսկ հայտնի է, որ ՀՀ իշխանությունները ծրագրել են հատուկ ԵՏՄ համաձայնագրերը քննարկելու նպատակով նոյեմբերի 17-ին եւ 18 ԱԺ արտահերթ նիստեր հրավիրել: Ուստի ենթադրվում է, որ սահմանադրական դատարանը մինչեւ նոյեմբերի սկիզբը արագացված կարգով կքննարկի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը:
«Ժողովուրդ»
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: