Լրահոս
Օրվա լրահոսը

Որդեգրել են ջայլամային քաղաքականություն. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 25,2014 12:21
jaylam

Զարմանալի է, բայց փաստ. Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության խնդիրը, որ թվում է, պետք է իր կայուն տեղը ունենար թեժ աշնան օրակարգային հարցերի առաջին հորիզոնականներում, հայտնվել է քաղաքական քննարկումների «հետնաբեմում»՝ աղքատ ազգականի դերում, որից ինչքան հեռու, այնքան լավ։
   ԱԺ արտահերթ նիստին, որի ընթացքում հայրենի խորհրդարանը «տղամարդու» իր խոսքը պետք է ասի ԵՏՄ համաձայնագրին միանալու նպատակահարմարության մասին՝ որոշի վավերացնե՞լ փաստաթուղթը, թե՞ ոչ, քիչ ժամանակ է մնացել, բայց արի ու տես, որ խորհրդարանական խմբակցությունները չեն շտապում բացահայտել իրենց սկզբունքային դիրքորոշումը երկրի հետագա զարգացման համար առանցքային այս հարցի վերաբերյալ։ 
   Անգամ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները այդ թեմային անդրադառնալով՝ հանելուկային տոնով ասում են. երբ փաստաթուղթը մտնի խորհրդարան, կքննարկենք, կառավարության ներկայացուցչից որոշակի հարցերի պատասխաններ կստանանք, հետո կխոսենք։
   Մոտավորապես նույն բանը, փոքր-ինչ այլ շեշտադրումներով, ասում է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ հայտնելով իր մտահոգությունը առ այն, որ մամուլում ավելի շատ գրում են անդամակցության բացասական, քան դրական կողմերի մասին։ 
   «Մամուլը հեղեղված է տարբեր բացասական կարծիքներով», եւ ուրեմն՝ ՕԵԿ-ի համար եւս շատ կարեւոր է ծանոթանալ փաստաթղթին, ստանալ կառավարության պարզաբանումները հանրությանը եւ ՕԵԿ-ին մտահոգող հարցերի, մասնավորապես ԼՂ «մաքսային կարգավիճակի» հետ կապված, հետո վերջնական կարծիք ներկայացնել խնդրո առարկայի վերաբերյալ։ Չնայած ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը գոնե հրապարակավ երբեք կասկածի տակ չի դրել Հայաստանի եվրասիական ընտրությունը՝ թե՛ տնտեսական, թե՛ հատկապես ազգային անվտանգության տեսանկյունից։
   Դաշնակցությունը, որ ի սկզբանե նույնպես կողմ է արտահայտվել Հայաստանի՝ Մաքսային միության անդամ դառնալուն, բավական ժլատ է իր մեկնաբանություններում, երբ խոսքը վերաբերում է ԵՏՄ անդամակցության դրական ու բացասական կողմերի վերաբերյալ հարցադրումներին, եւ բավարարվում է նրանով, որ, ի դեմս խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի, արձանագրում է. «Դաշնակցությունն իր որոշումները, որոնք հայեցակարգային նշանակություն ունեն, չի փոխում եւ էդպես հեշտ չի վերանայում, ի տարբերություն ոմանց եւ որոշ քաղաքական ուժերի»:

«Հայոց աշխարհ»

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031