Լրահոս
Օրվա լրահոսը

Թագավորը Սահմանադրության կարիք չունի. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 25,2014 10:52

Եթե մինչեւ հոկտեմբերի 24-ը բոլորը ենթադրություններ էին անում, թե ի՞նչ քաղաքական հայտարարություն է անելու Գագիկ Ծառուկյանը միտինգում, ապա երեկ բոլորը հասկացան, որ նա պատրաստ է անել ամեն ինչ՝ միայն թե քաղաքական հայտարարություն չանի։
   Պատրաստ է առաջարկություններ անել համաժողովրդական շարժման շտաբների ձեւավորման, քաղաքական մենաշնորհը փոխելու, մայդաններից խուսափելու եւ ժողովրդի առաջ ծառացած խնդիրները լուծելու մասին։ 
   Եվ եթե դրանից հետո իշխանությունները դեմ գնան ընդդիմության առաջարկին, ապա Գագիկ Ծառուկյանը կասի իր «տղամարդու խոսքը» եւ «մենք երեք ուժերով փողոցում եւ հրապարակներում կանգնած կպարտադրենք իշխանափոխություն»։
   Հարց է առաջանում. իսկ ի՞նչ ասաց ԲՀԿ առաջնորդը, որ իշխանությունները դեմ գնան կամ կողմ լինեն իր առաջարկներին։ Ծառուկյանը ոչինչ չասաց, քանի որ նրա բուն գործառույթը հենց ոչինչ չասելն է։
   Երբ բոլոր ելույթ ունեցողները խոսում էին միայն իշխանափոխության մասին, Ծառուկյանը նախընտրեց մնալ «թագավորի» կարգավիճակում։ 
   Այսինքն՝ խոսեց այնպես, որ պահպանի ընդդիմության կամուրջները իշխանության հետ, բայց միաժամանակ գլխավորելով շարժումը՝ դառնա նրա լիդերը։ Այս առումով առաջիկայում նրա ծառայությունները մեծ կլինեն մանավանդ շարժման շտաբների ձեւավորման գործում, ուր ԲՀԿ առաջնորդը իսկապես անելիք ունի՝ ֆինանսապես աջակցելով շարժմանը։ 
   Բայց մնալով «թագավորի» դերում՝ Ծառուկյանն ամեն ինչ կանի, որ այն ընթանա քաղաքական մենաշնորհի վերացման, համամասնական ընտրակարգին անցնելու եւ այլ չափավոր պահանջների շրջագծում։
   Երրորդ հանրապետության քաղաքական կյանքի ո՞ր «սերիալում» ենք տեսել այս ամենը։ Պատասխանն ակնհայտ է. 1998-ից սկսած նման դերակատարություն իրականացրել են սկզբում՝ հայր եւ ապա՝ որդի Դեմիրճյանները, որոնցից առաջինը դեռ ինչ-որ բան ասում էր, իսկ երկրորդը ընդամենը մի նախադասություն էր սերտել՝ ինչպես անելու եւ ումով անելու մասին։ 
   Ի դեպ, երեկվա հանրահավաքում Ստեփան Դեմիրճյանը նույնպես ելույթ ունեցավ, բայց դա արդեն «թագավոր տղան» չէր, այլ մի շարքային կուսակցապետ, որը միացել է շարժմանը իր կուսակիցների համար ինչ-ինչ դիրքեր ապահովելու նպատակով։ 

«Հայոց աշխարհ»

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031