Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսի՞ տնտեսական աճ կունենանք այս տարի. «Ազգ»

Հոկտեմբեր 25,2014 10:49
ach

2014-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,3 տոկոսով: Հարկ է նշել, որ այս տարվա ընթացքում սա տնտեսական ակտիվության աճի ամենաբարձր ցուցանիշն է: Աճի տեմպի բարձրացման միտումը գրացվել է վերջին երեք ամիսներին: Տարվա առաջին 7 եւ 8 ամիսներին էլ աճը կազմել էր 4,1 տոկոս: Դրանից առաջ տնտեսական աճի ցուցանիշը 4 տոկոսից ցածր է եղել: Այս ցուցանիշը որքանո՞վ կարելի է լավ կամ վատ համարել, նկատի ունենալով մեր երկրի տնտեսական կացությունը:

Ավելի ցածր, բայց կայուն եւ շարունակական տնտեսական աճ

Այս տարվա պետական բյուջեով ակնկալվում է, որ մեր երկրի տնտեսական աճը պետք է լինի 5,2 տոկոս: Միաժամանակ, միջազգային ֆինանսական կազմակերպությունները ավելի ցածր աճ են կանխատեսում: Արժույթի միջազգային հիմնադրամը այս տարվա համար կանխատեսում է Հայաստանի տնտեսութան 2,5 տոկոս աճ, Համաշխարհային բանկը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ` 3 տոկոս: Այս կանխատեսումների համապատկերում 4,3 տոկոս տնտեսական աճը կարծես թե վատ ցուցանիշ չէ: Եվ ընդհակառակը, բյուջեով սահմանված 5,2 տոկոսի համեմատ էլ այն ցածր ցուցանիշ է:

Հիշեցնենք, որ նախորդ` Տիգրան Սարգսյանի կառավարության առջեւ նախագահ Սերժ Սարգսյանը խնդիր էր դրել տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովել: Սակայն առավելապես համաշխարհային տնտեսական ցածր աճի հանգամանքներից ելնելով, ակնհայտ դարձավ, որ 7 տոկոս տնտեսական աճ ապահովելը` տնտեսության կառուցվածքը փոխելու եւ դիվերսիֆիկացնելուն զուգահեռ, անհնար է: Արդյունքում, նոր` Հովիկ Աբրահամյանի կառավարության առջեւ դրվեց տարեկան 5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ ապահովելու խնդիրը:

2000-ականների երկնիշ տնտեսական աճի համապատկերում, բնական է, որ 5 տոկոս տնտեսական աճը ցածր ցուցանիշ է: Սակայն, հարկ է նկատի ունենալ, որ 2000-ականներին բարձր տնտեսական աճն ապահովվում էր հիմնականում տնտեսության մեկ ճյուղի` շինարարության հաշվին, որը ամենածանր հարվածը կրեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից եւ մինչ այժմ էլ բավականին հեռու է նախկին ծավալներից: Այսինքն, տնտեսական աճ ապահովելը չպետք է տեղի ունենա միայն մեկ ճյուղի եւ այն էլ այնպիսի ճյուղի հաշվին, որն իր բնույթով կայուն եւ շարունակական չէ:

«Ազգ»

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ազգ» շաբաթաթերթի համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031