Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առասպելներ եւ հանելուկներ

Հոկտեմբեր 25,2014 10:00

Հայաստանում կա, հավանաբար, 20-30 հոգի, որոնք չեն ուզում, որ որեւէ բան փոխվի, ավելի քիչ մարդ՝ որ ՀՀԿ-ն վերարտադրվի: Հավանաբար, կան շատ մարդիկ, որոնք այնքան դժգոհ են իրենց սոցիալական վիճակից, որ իրենց համար միեւնույն է, թե ով եւ ինչպես է մեր երկիրը «թագավորելու», միայն թե այս իշխանությունը հեռանա: Սա ծայրահեղ էմոցիոնալ մոտեցում է, որը ոչ միայն չի բերում իշխանափոխության, այլեւ, ի վերջո, հանգեցնում է համընդհանուր ապատիայի:

Մնացած մարդիկ հարցեր ունեն իշխանության հայտ ներկայացրած ընդդիմադիրներին կամ ոչ իշխանավորներին, որոնց իմաստը հետեւյալն է. ի՞նչ եք դուք պատրաստվում անել: Մարդկանց տարբեր խմբերին, բնականաբար, տարբեր հարցեր են հետաքրքրում:

Սկսեմ իմ մասնագիտական նեղ հետաքրքրություններից, որոնք, իհարկե, համազգային մասշտաբով այնքան էլ գուցե կարեւոր չեն: Բայց որպես օրինակ, թերեւս արժե այդ հարցը տալ: Արդյոք նոր (դե, համեմատաբար նոր) իշխանությունների օրոք պահպանվելո՞ւ է խոսքի ազատության այն, հիմնականում անբավարար մակարդակը, որը կա այսօր, թե՞ վիճակը կվատանա: ՀԱԿ-ական եւ քոչարյանական քարոզիչների ներկայիս գործունեությունը, նրանց վերաբերմունքը ցանկացած, նույնիսկ թեթեւ այլակարծությանը, նրանց վիրավորանքներն ու պիտակները վստահություն չեն ներշնչում, որ վիճակն այս առումով մնալու է նույնը կամ, ինչն, իհարկե, ավելի ցանկալի է՝ բարելավվելու է: Առաջին նախագահի հերսոտ ակնարկները «մարգինալների», Դաշնակցության եւ նույնիսկ Րաֆֆիի հասցեին նույնպես ինձ, ճիշտն ասած, լավատեսություն չեն ներշնչում:

Խոսքի ազատության հարցն ինձ համար, աշխատանքիս բերումով, կարեւոր է: Բայց, կրկնեմ, դա, հավանաբար, այն հարցը չի, որը հուզում է «ժողովրդին», որին թերեւս պետք է, որ գա մի հերոս, «թագավոր», որն իրեն կկերակրի: Բայց ես էլի մի քանի հարց ունեմ, որոնց կցանկանայի, որ ընդդիմադիրներն իրենց հերթական հանրահավաքներից մեկում պատասխանեին: Ընդդիմությունը կո՞ղմ է, որ պատգամավորները բիզնեսով չզբաղվեն (այդ դեպքում հարթակում կանգնածներից շատերը պետք է վայր դնեն իրենց մանդատները): Ընդդիմությունը պնդո՞ւմ է, որ նախկինում դատվածները որեւէ պաշտոնի չնշանակվեն: Ընդդիմությունն իսկապե՞ս պատրաստվում է վերացնել մենաշնորհները, եթե այո, ապա ինչպե՞ս: Ընդդիմությունն իսկապե՞ս ցանկանում է, որ Հայաստանում լինեն անկախ դատարաններ, թե՞ ուզում է ինքը նստել Բաղրամյան-26-ում եւ թելադրել դատավորներին, թե ինչ վճիռներ են նրանք կայացնելու:

Բայց կա ռեբուս, որն արդեն մեկ տարի է՝ առաջադրում է իշխանությունը, եւ որը երեկ կրկնել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իբր կարելի է լինել Եվրասիական տնտեսական միության անդամ, բայց Հայաստանում կառուցել եվրոպական, արեւմտյան տիպի ժողովրդավարություն: Մտքիս նույնիսկ ամենախիզախ թռիչքով չեմ կարողանում նման դատողություններն ընկալել: Տեղի սղության պատճառով այլ փաստարկներ չբերելով, հարցնեմ՝ ինչպե՞ս է դա հնարավոր, երբ Ռուսաստանը ոչ միայն ամեն օր ոտնահարում է այդ արժեքները, այլեւ օրը 10 անգամ իր քարոզիչների շուրթերով հարձակվում է դրանց վրա:

Իշխանությունն ու ընդդիմությունը հայտարարությունների մակարդակով ուզում են հաստատել բուրժուա-դեմոկրատական կարգեր, բայց կողմ են ինտեգրմանը այն երկրների շարքում, որտեղ հաստատված է ասիական բռնապետություն: Իսկական հանելուկ է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (38)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Հարգելի ՛՛Խոսքի ազատության՛՛ ջատագով, կարող ե՞ք ասել, թե ՛՛Առավոտի՛՛ երեկվա էլեկտրոնային էջում տեղադրված Անդրանիկ Թևանյանի ՛՛Եթե մենք չհաջողենք իշխանափոխության հարցում, ապա կհաղթի Ալիևը՛՛ վերնագրված հանրահավաքային ելույթը ինչու է ՛՛գոլորշացել՛՛: Հնարավո՞ր է, որ հակադրվել է ՛՛ընդհանուր գծին՛՛:
    Հ.Գ. Չկարծեք թե ողջ ՛՛Առավոտը՛՛ մոնիտորինգի եմ ենթարկում, պարզապես նշածս հոդվածը տեղադրել էի իմ ՖԲ էջում և առավոտյան զանգեր ստացա, որ տվյալ էջը հնարավոր չէ բացել, փոխարենը նման արձանագրություն է հայտնվում.
    ============================================================
    Ոչինչ չի գտնվել
    Հայցում ենք Ձեր ներողամտությունը, նման հասցեով էջ գոյություն չունի:
    Search for:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ես եմ ջնջել: Ինչու ես պետք է քարոզեմ մի մարդու խոսքը, որը իր կայքում անձամբ իմ հասցեին կեղտոտ հերյուրանքներ եւ հայհոյանքներ է գրում:

      • Մարգար Մախսուդյան says:

        Շնորհակալ եմ անկեղծ պատասխանի համար:

        • Narek says:

          Է ընդդիմադիր-իշխանավոր էլ իրար են հայհոյում, ինչի՞ պիտի իրար բերան չփակեն, երբ աթոռն իրենցն է: Բայց դա մի կողմ. եթե հնարավորություն ունենայիք, գաղտնի ու անպատիժ անել, «7օրը» կփակեի՞ք: (Ես որ կփակեի տնական հոդվածների, բոլդ տողերի էդ պրոպագանդիստ կայքը)

          • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

            Հարցն ի՞նձ է ուղղված, թե՞ Մարգարին: Եթե ինձ, ապա՝ ոչ, երբեք ոչ մի լրատվամիջոց չէի փակի, եթե նույնիսկ այդպիսի լծակներ ունենայի:

          • Մարգար Մախսուդյան says:

            *ինչի՞ պիտի իրար բերան չփակեն, երբ աթոռն իրենցն է:
            *եթե հնարավորություն ունենայիք, գաղտնի ու անպատիժ անել, «7օրը» կփակեի՞ք:
            *Ես որ կփակեի տնական հոդվածների, բոլդ տողերի էդ պրոպագանդիստ կայքը:
            Էս ՛՛ուրույն՛՛ մտքերը մեկնաբանելը իմ ուժերից վեր է, սակայն հարկ եմ համարում պարզաբանել, որ ես շնորհակալություն եմ հայտնել պրն Աբրահամյանին միայն պատասխանի անկեղծության, այլ ոչ թե բովանդակության համար, քանի որ գտնում եմ, որ վեճի առարկա հոդվածը տեղադրելով ՛՛Առավոտը՛՛ ոչ թե նրա հեղինակի մտքերն է քարոզում, այլ ընդամենը ապահովում է մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը, հակառակ դեպքում կստացվի, որ ասենք՝ Արամ Աբրահամյանը քարոզում է Սուրիկ Խաչատրյանի պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր լինելու հանգամանքը, ինչի վերաբերյալ ռեկորդային թվով հոդվածներ և կարծիքներ է դեղադրել:
            Ինչ վերաբերում է ՛՛անձամբ իմ հասցեին կեղտոտ հերյուրանքներ եւ հայհոյանքներ՛՛ գրելու մեղադրանքին, ապա կարծում եմ սա խիստ չափազանցված գնահատական է, սակայն հաշվի առնելով օրենքի այն դրույթը, որ յուրաքանչյուր անձ մինչ դատարան դիմելը ի՛նքն է որոշում իր հասցեին գրվածը վիրավորանք է, թե՝ ոչ, ապա ՛՛կեղտոտ հերյուրանքներ եւ հայհոյանքներ՛՛ տվողին կարելի էր դատական պատասխանատվության կանչել, միաժամանակ նպաստելով քաղաքակիրթ քննադատության ավանդույթներ ձևավորելուն: Հասկանում եմ նաև, որ այսօրվա դատարան կոչվածները այն ատյանը չեն, որտեղ հնարավոր լինի քաղաքացիական հասարակության ձևավորման համար ինչ որ նպաստավոր արդյունք ակնկալել, այս պարագայում կարելի էր տվյալ անձին բանավեճի հրավիրել ասենք՝ ՛՛Դեմ առ դեմ՛՛ հաղորդաշարի ձևաչափով, կամ կարելի էր պարզապես քրիստոնեաբար ներողամիտ լինել և ողջամիտ առաջին քայլն անել, այլ ոչ թե ականն ընդ ական, ատամն ընդ ատաման: Չեմ բացառում նաև, որ կողմնակի մարդու համար դա կարող է այդպես հեշտ թվալ, այնուամենայնիվ, ուզեցի իմ տեսակետը հայտնել, քանի որ իմ անունը շոշափվեց:

          • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

            Ճիշտ եք, մի 2-3 ամիս կնեղանամ՝ կանցնի: Չնայած մինչ այդ կարող է՝ իշխանափոխություն լինի, Անդրանիկին մեծ պաշտոններ կտան, եւ նա Առավոտում լուսաբանվելու կարիքը չի ունենա:

  2. Նարեկ Լեւոնյան says:

    Զարմանալի է…Իրոք, զարմանալի է…Համ ձեզ անհանգստացնում է իշխանության եկողների մոտեցումը խոսքի ազատությանը, համ էլ էլ դուք ջնջում եք ուրիշի կարծիքը /ելույթը/, որ հրապարակվել է ձեր կայքում….եթե այսպես եք դուք վարվում, ապա ինչպե՞ս եք իշխանության եկողների հանդեպ այդ հարցում մտավախություն հայտնում….Իրոք, զարմանալի է…

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Բայց ես ոչ իշխանություն եմ, ոչ իշխանության հայտ եմ ներկայացրել, ոչ էլ ընդհամրապես քաղաքական գործիչ եմ: Ինձ թվում է, «Առավոտի» հանդուրժողականության սպեկտրը չափազանց լայն է: Կարծում եմ, ես իրավունք ունեմ բոյկոտելու անձնապես ինձ հայհոյողներին՝ Շիզոլինիին, Անդրանիկին եւ նրանց նմաններին: Գուցեեի սխալվում եմ:

  3. Կարապետ says:

    Խոսքի ազատությունը ես համարում եմ հիմարություն։ Ամեն ապուշի արտահայտած հիմար մտքերը հրապարակելը վտանգավոր է, քանի որ իր նման ապուշները կկարդան ու կվարաքվեն այդ հիմարությամբ։

    • Գալուստ Ենոքյան says:

      Պարոն Կարապետ, իսկ ոնց պիտի որոշվի « Ամեն ապուշի…հիմար մտքերի» ապուշության աստիճանը, ինչքան գիտեմ APPLE ի I6 ով մենակ վճարումներ կարող էս անել…այն ապուշություն չափելու application (app) կամ սանդղակ դեռ չունի , հա երեվի էլի ռայկոմից կամ ցեկայից կզանգեն կասեն թե որն է ապուշ, որը չէ… հիրավի Ստալինի հանճարը անհասանեելի է…

      • Հրանտ Պապիկյան says:

        Գալուստ, օրինակ ես ապուշ եմ համարում նաև այն մարդկանց, որոնք ամեն հասարակ թվաբանական գործողություն կալկուլյատորով են անում: Ամեն ինչ application-ներով չափելով մարդը կամաց կամաց հենց ապուշացման ուղին է բռնում: Ապուշներին ես ոչ թե սարքով եմ չափում, այլ զգում եմ իմ գլխում աստծո կողմից տրված application-ով: Շատ ճշգրիտ սարք է, որը բացակայում է միայն ու միայն ապուշների մոտ…
        Բայց ես համաձայն չեմ Կարապետի հետ, որ միայն ապուշների գրառումներն են վտանգավոր: Ավելի վտանգավոր են ՛՛խելոքների՛՛ մտքերը, որոնք հաշվարկված են միջինից ցածր ինտելեկտով մարդկանց և ինչու չէ՝ նաև լրիվ ապուշների խավի համար, ու լավ մատուցման դեպքում լիովին հավաստի են նրանց համար: Հեղափոխությունների ՛՛միսը՛՛ հիմնականում հենց այդ խավից են հավաքագրում:

      • Կարապետ says:

        Հարգելի Գալուստ
        Իմ կարծիքով հիմար միտքը միարժեքորեն որոշել հնարավոր չէ։ Դրա համար չկա որևէ սանդղակ կամ նման մի բան։ Ամեն մարդ ինքն է որոշում որևէ մեկի ապուշության աստիճանը։

  4. Nara says:

    Արեւմուտքում մինչեւ հիմա մարդիք չգիտեն, թե ինչ է կատարվում Ուկրաինայում–(Եվրոպական ամենամեծ երկրում), չգիտեն գազանաբար սպանվող հազարավոր կանանց, երեխաների, ծերերի մասին: Ինչու? Չեն գրում: Իսկ ինչու չեն գրում? Թույլ չեն տալիս: Հարց եմ տալիս Ձեզ— Դուք այս «արեւմտյան դեմոկրատիան» ի նկատի ունեք? Բա որը? Էն, որ Մերձբալթյան երկրներում ֆաշիստները շքերթ են անում? Բա որը? Էն մեթոդները, որ սուպեր արեւմտամետ սահակաշվիլին կիրառում էր բանտերում? Էն, որ մեզ ասում են, թե «չփորձվեք արցախցիներին համեմատել շոտլանդացիների հետ»?? Ինչով եք էդպես հիացած,պ. Աբրահամյան??

    • Հրանտ Պապիկյան says:

      Նառա ջան, արևմտյան արժեքներ և դեմոկրատիա հասկացությունները նույնն են ինչ որ նույն արևմտյան ԲՐԵՆԴԱՅԻՆ ապրանքները, որոնք վաղուց արդեն արտադրվում են թուրքիայում ու չինաստանում, բայց չգիտես ինչու ավելի թանկ են, քան նույն չինացու արտադրած նույնատիպ բայց չինական բրենդը: Դրանցից միայն անունն է մնացել: Իսկ այդ խաբեությունը ինչու է անցնում? Բայց չէ որ Դուք էլ կարող է ավել գումար տված լինեք ընդամենը բրենդի պիտակի համար:
      Բայց որքան էլ բրենդամոլությունը մարդկային գործոն լինի, ժամանակը կամաց կամաց ամեն ինչ դնում է իր տեղը: Որակով չապահովված բրենդները ի վերջո ֆիասկո են կրելու հենց այն պատճառով, որ միշտ ասել են, թե իրենցը ամենալավն է….

  5. Լավատես says:

    Մենք հոգեւոր առաջնորդների շատ մեծ կարիք ունենք, որպեսզի չխարխափենք ազատության էս լեն ու բոլ աշխարհում։ Աշակերտը ոչ միայն ուզում է ունենալ սեփական կարծիքը հայտնելու հնարավորություն, այլ նրա համար ավելի կարեւոր է ունենալ ճիշտ կարծիք, որն առանց ուսուցչի հնարավոր չէ։

  6. Վահան says:

    Նոր կարգավիճակ է ստեղծվել, առավել վտանգավոր: Դրանք իշխանության ծպտյալ կողմնակիցներն են: Սա մի տեսակ է որ չի հանդգնում հստակ ասել իր իշխանական կողմնորոշման մասին (դե գուցե որոշ տաքսիստներ կարծեն թէ ժողովրդի օգտին է խոսում) ու միևնույն ժամանակ քլնգում է թէ ընդիմությանը և թէ որոշ դեպքերում իշխանությանը: Այս գործելակերպը լավագույն իշխանական քարոզչութլունն է: Կողմնորոշվե՛ք պարոնայք:

    • Հրանտ Պապիկյան says:

      “Հակահեղափոխական սրիկաների” բացահայտումը և որսը ինչ որ մի երկրում կարծեմ արդեն եղել է… –ստեղծվել է վտանգավոր իրավիճակ, ընկերներ, ծպտյալ թշնամին սողոսկում է մեր շարքերը, տարածելով մեր սուրբ գաղափարներին հակասող քարոզչություն: Իշխանությունը անամոթաբար ստում է, իբր ժողովրդի մեջ կան մարդիկ, որոնք իբր թե համաձայն չեն մեր գաղափարներին և մեր առաջնորդով հիացած չեն))))))….. Կամ այդ երկրի շիրիմը հանգիստ թողնենք՝ հենց հիմա Ուկրաինայում նույն ոգով ՛՛մոսկալների՛՛ լրտեսներ են ՛՛որսում՛՛ ամենուր և ՛՛լյուստրացնում՛՛:
      Միգուցե սա բոլոր հեղափոխականների բնորոշ և պարտադիր գիծն է?

  7. Արմեն says:

    “Մենք հոգեւոր առաջնորդների շատ մեծ կարիք ունենք, որպեսզի չխարխափենք ազատության էս լեն ու բոլ աշխարհում։ Աշակերտը ոչ միայն ուզում է ունենալ սեփական կարծիքը հայտնելու հնարավորություն, այլ նրա համար ավելի կարեւոր է ունենալ ճիշտ կարծիք, որն առանց ուսուցչի հնարավոր չէ։” Ինչ ասել է “ճիշտ կարծիք”? Ով է որոշելու, որն է “ճիշտ” և “ոչ ճիշտ” կարծիքը? Մենք ոչ թե հոգևոր առաջնորդների կարիք ունենք, այլ, առաջին հերթին, ժողովրդավարության ինստիտուտների կայացման: Ասել է, թե` անկախ օրենսդրական, գործադիր, դատական իշխանություն և մամուլ: Երբ ամբողջ իշխանությունը կենտրոնացած է մեկ մարդու ձերքում, ապա, անկախ, թե ինչպիսի առանձին արժանիքներով ել օժտված լինի վերջինս, նա մնում է մարդ, իր բոլոր թուլություններով և թերություններով? “Сначала человек захватывает власть, потом, уже, власть захватывает человека”. Իսկ հարգարժան Նառային կուզեի հարցնել`Դուք որ Արևմուտքի մասին եք խոսում? Ես տիրապետում եմ 4 լեզվի (այդ թվում` անգլերեն և դանիերեն), ազատ կարդում և հասկանում շվեդերեն և նորվեգերեն: Այն Արևմուտքում, որտեղ որ ես ապրում եմ ավելի քան 20 տարի, մամուլը պարբերեբար գրել և լուսաբանել է ուկրաինական դեպքերը: Դուք գրում եք`”Թույլ չեն տալիս”. Լուսավորեք ինձ`ով, և ամենակարեևորը, ինչ միջոցներով կարող է “թույլ տալ”, կամ “թույլ չտալ” անկախ, ինքնաֆինասավորվող պարբերականին, TV-ին ասել այն ինչ նա ուզում է ասել? (Եթե, իհարկե, դա Ռուսաստանում կամ Հարավային Կորեայում չէ):

    • Լավատես says:

      Մարդ կա, ում համար Արեւմուտքն է հոգեւոր առաջնորդ, մարդ էլ կա՝ Արեվելքը: Մենք դա պետք է հասկանանք ու լավը նրանցից վերցնենք: Իմ ասածը՝ մենք մեր ազգայինը պետք է հարգենք ու գերադասենք եւ ոչ թե նրանց տնազը դառնանք:

    • Nara says:

      Երկու շաբաթ առաջ, գերմանական ամենամեծ հեռուստաալիքը ներողություն էր խնդրել հանդիսատեսից նրա համար, որ ուկրաինական դեպքերը միակողմանի ու սխալ է ներկայացրել ամիսներ շարունակ: Մի մտածեք, թե միայն Դուք եք կարդում, ուրիշներն էլ են կարդում նույն մամուլը- ռուսերեն կամ հայերեն թարգմանությամբ, հիմա դրա հնարավորությունը կա: Ես կարող եմ Ձեզ էլի բազմաթիվ օրինակներ բերել:

      • Գալուստ Ենոքյան says:

        Հարգելի Նառա, Դուք ինքներդ փաստերը միակողմանի ներկայացնելու դեմ եք, համա էդ Արեվմուտքին ու ՈՒկրաինացիներին ներկայացրել էք «կակ զլիէ ագռեսսորի» էն դեպքում երբ ուկրաինացիները «մենք խաղաղ էինք մեր լեռների պես…» իսկ ինչպես Հիթլերը 30 ականներին մտավ Ավստրիա, Չեխիա, Լեհաստան թե պիտի «պաշտպանի» գերմանացիներին…Պուտինը մտավ ՍՈՒՎԵՐԵՆ երկրի սահմանները պաշտպանելու ռուսներին…հարգելիս ես էլ Արեվմուտքում հեռուստացույցով նայում եմ եվ Ձեր սիրելի Վրեմյայի ծրագիրը էդ ֆաշիստ Զեյնալովայի մեկնաբանություններով, որը հիշեցնում է հատկապես Սումգաիթի կոտորածները…Հայաստանում բոլորը իրենց ինֆորմացիան տաքսու վարորդներից չեն ստանում…

        • Գալուստ Ենոքյան says:

          Հա մոռացա ավելացնեմ որ Ուկրաինայում զոհված ռուս զինվորներին էլ «ստիպում են» որ իրենց տներից հեռախոսների զանգին պատասխնեն ու ասեն որ չէ հեչ էլ մեռած չեն…
          մարդկանց մարդավարի չեն էլ թողնում հողին հանձնել…
          Հարգելիս Ձեր ատելությունը Արեվմուտքի նկատմամբ հնարավոր է օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներ ունի: Ինձ էլ շատ բաներ դուր չի գալիս էստեղ, հատկապես Ամերիկյան վայրի կապիտալիզմը, սակայն դա էստեղի հասարակությունը ինքը պիտի որոշի, ես չեի ուզենա որ Կանադաի պրեմիեր մինիստրը կամ աստված ոչ անի Պուտինի նման մեկը էդ հարցերը որոշի լուծել…

          • Հրանտ Պապիկյան says:

            Գալուստ, որքան էլ հեռու ապրելիս լինես, միևնույն է Պուտինը ի վերջո գալու է հասնի ու գրավի քեզ,… հետո տանջի…, տանջի…
            Համակերպվի դրա հետ եղբայր, հավատա մեզ՝ Պուտինի ստրուկներիս՝ Պուտինից պրծում չկա. չկաաա…

          • Գալուստ Ենոքյան says:

            Շնորհակալ եմ Հրանտ, լավ հիշացրիր, գնամ խանութից մի շիշ «Պուտինկա» արաղ առնեմ, դրանից պրծում չկա… հա լսի էս ինչեր են գրում էս ագրէսսորների թերթերը… ասում էն քո իդէալը ողնուղեղի քաղցկեղով հիվանդ է «ախ դրանց լեզուն պապանձվի» եվ որոշել է մեզ էլ ձեզ էլ իր հետ տանի…էն պէս որ վախտն էկել է իրար հետ էնտեղ կհանդիպենք…

          • Nara says:

            Գալուստ, կներես, մի բան պետք է խնդրեմ—- երբ կոնկրետ պատասխան չունես, մի գրիր ոչինչ, հարգանքով վերաբերվիր թերթին:……. Ակամայից հիշեցի քո երկրի պետքարտուղարի խոսքը—«ամերիկացիներն իրավունք ունեն անխելք լինելու»: Շատ էլ ճիշտ է ասել մարդը:

          • Գալուստ Ենոքյան says:

            Իհարրկե շնորհակալ եմ անխելքի համար, գուցե «կոնկրետ» գրես թե նկատի ունես անխելք ամերիկահայերիս, թէ հենց բոլոր ամերիկացիներին… հետո գուցե գրեիր գրածիս որ մասը կոնկրետ չէր… էն որ «ստիպել էին» մեռածներին հեռախոսին պատասխանեն թե որը… գուցե որ Պուտինը Սուվերեն երկրի սահմանները չի խախտել…, թե ՈՒկրաինան ով եղավ, կամ Հայաստանը ով եղավ որ… համ էլ խելոք հայուհի պատկերացրու որ էդ երկիր Հայաստանը ես էլ եմ իմը համարում ,իհարկե սսու , Սերժը…կամ Վլադիմիր Վլադիմիրովիչը դեմ չեք…

          • Գալուստ Ենոքյան says:

            Կներեք վերեվում սսու ի փոխարեն պիտի լիներ Դու

    • Nara says:

      Կարդացեք Ուդո Ուլֆկոտտեի “Продажные журналисты” գիրքը եւ կհասկանաք, թե ով թույլ չի տալիս:

  8. մկո says:

    ///կողմ են ինտեգրմանը այն երկրների շարքում, որտեղ հաստատված է ասիական բռնապետություն /// ——–Իհարկե! Եթե դուք (այսինքն՝ մենք ) իրար չենք կարող հանդուրժել ու հարգել այն աստիճանի, որ ի վիճակի չենք նույնիսկ սեփական համակեցության կանոներով ապրել (իսկ դա վաղուց հաստատված դառը փաստ է!) ուրեմն մնում է հարմար բռնապետ փնտրել-գտնել (ինչքան հզոր ու դաժան, մեր ազգային հատկանիշներից հեռու՝ այնքան լավ) ու բերել դնել մեր տխմար գլխին: Պիտի հրավիրել նաեւ օգնականների՝ սեւակաշի ու հաստավիզ վիզ ջարդողների, հաստ կոպալները ձեռքին: Այնպես տրորեն – դզեն՝ հալած մոմ դարձնեն, աշխատեցնեն՝ բանող տավարի նման, որ մոռանանք բոլոր տեսակի անկախությունների մասին ու ձեռնասուն դառնանք! Գրեթե ցանկացած երկրում (մերից բացի) եթե մեկին պատահաբար դիպչում կամ հրում ես, ինքը քեզնից շուտ շրջվում, ներողություն է խնդրում! Իսկ մենք՜, իհարկե! – “Արա! հլը կայնի, էդ ով էղար! ես քո ըսենցն ու ընենցը!” ———Նախ ինքնադաստիրակվել է հարկավոր, պարոնայք! Իմ կարծիքով բոլորս շատ ենք անտանելի՝ հպարտ, ինքնահավան ու սոված – չարացած, իսկական քնահարամ արջի նման! Այսպես հեռու չենք գնա!

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/10/26/509837/

    © 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  9. Nara says:

    Մեր էլ. թերթերից մեկի խմբագիրը երեկ մի հոդված է գրել մեր վարչապետին վերաբերող, իբր ՀՀ-ում եվրոպական դեսպանները վաղուց դոսյեներ են հավաքել նրա եւ մյուսների մասին, ու հիմա, հատկապես սեպտեմբերի երեքից հետո, պատրաստ են դա օգտագործել նրա դեմ, եւ, ամենակարեւորը–մինչեւ սեպտեմբերի երեքը «աչք են փակել»(!!!): Հիմա, եթե ընթերցողը հավատա գրվածին, կստացվի, որ դեսպաններն զբաղված են բացահայտ շանտաժով: Եթե այդպես չէ, կստացվի, որ խմբագիրը բացահայտ սուտ է խոսում: Ինչ պետք է անի ընթերցողը, ում հավատա??

    • alexander says:

      Հարգելի Նառա
      Մինչև հիմա կարծում էի, որ ռուսական հեռուստատոաության վայնասունը չի ազդում մտածող մարդկանց վրա; Սակայն արի ու տես, որ ազդում է; Ուկրաինայի ժողովուրդը պայքարում է անկախության համար, և զարմանալի է, որ դուք դա չեք նկատում;

      • Nara says:

        Ալեքսանդր, ինչ կապ ունի մեր էլ. թերթում տպագրվածը ռուսական հեռուստաալիքի հետ? Հըն???……. Էսօր ռուսական հեռուստաալիքները նայում են ամբողջ աշխարհում: Պատկերացնում ես? Նայում են ու նայում: Նույնիսկ Գալուստն է նայում ամեն օր հեռավոր Ամերիկայում:

        • Գալուստ Ենոքյան says:

          Տիկին կամ օրիորդ Նառա, անկեղծորեն պիտի ասեմ որ էդքան ժամանակ չունեմ որ հիմա Վրեմյա նաեմ,ի ժամանակ երբեմն նայում էի … բայց հետո տեսա Բրեժնեվին փոխարինել է Վլադիմիր Վլադիմիրովիչը , մենակ իհարկե իրա «զասոսները» ավելի տանելի են…հետո էդ ֆաշիստ երիտասարդ հաղորդավարները հայտնվեցին…Զեյնալ-մեյնալ…չէ էլ չեմ նայում, քեզ էլ խորհուրդ չեմ տալիս, թերեվս երիտասարդ էս Երեվանում կարծեմ լավ ակումբներ կան…կամ գուցե Ռուսաստանում ել ինչ Վրեմյա…կյանքը կարճ է, գնա ուրախացիր…դե ես իմ եիտասարդ տարիներին Մոսկվա, Լենինգրադ, Ռիգա, Տալին, Վիլնյուս, Լեհաստան…իհարկե Հայ աղջիկներին ոչ մեկը չի հասնի, բայց սլավոնուհիները, հատկապես լեհուհիները…իսկ հիմա ծերությունը թակել է դուռս,կինս է սլավոնուհի է, իրար հետ երբեմն հին ռուսական ֆիլմեր ենք նայում, ճիշտ էս ասում էս ամերիկացիները իմ նման անխելք են…մի կարգին կինո չկա որ նայես…Հարգանքներով անխելք Գալուստ

  10. Ceyran says:

    Ուկրաինական ժողովուրդը պայքարում է ՏԻՐՈՋԸ փոխելւ համար,այլ ոչ թե անկախության:25 տարի է Ուկրաինան անկախ է և պարզվում է որ նա անկախ ապրել չի կարող,որովհետև այդպիսի школа չունի և չի էլ ունեցել:

  11. ՊԱԿ says:

    Հարգարժան Մարգար,Նարեկ,Կարապետ,Գալուստ,Հրանտ,Նարա,Լավատես,Վահան,Արմեն,Մկո,Ալեքսանդր և այլք ձեր ընկերներ:Հետևելով <>-ի խմբրականներին,զգացել եմ,որ այս թերթի խմբագրականները նման են խայծի և կարծես թե հետամուտ են տարբեր հարցերի վերաբերյալ տարակարծիք մարդկանց բացահայտմանը:Թերթի խմբագիր Արամ Կարապետյանը իշխանություննթրի շահերի արտահայտիչ է հանդես գալիս և իր կաշին երբեք չի փոխի:Իզուր եք նրա հետ գլուխ դնում:Նրա խմբագրականներում արտահայտված մտքերը հեղհեղուկ են,ոչ կոնկրետ ու կողմնորոշիչ և ավելի շատ մասսաներին մոլորեցնելու միտում են պարունակում ,իսկ իր համար`իշխանությունների աչքը մտնելու:Չնայած մամուլի,խոսքի ազատության գոյության,կարծում եմ,որ իմ այս գրառումը նա չի թողնի և կհանի:Ինչ արած,ամեն մարդ իր կարողության չափով կարող է իշխանավոր հանդես գալ և ինչ ուզի այն էլ անի:

  12. մկո says:

    ՊԱԿ – ին: Չգիտեմ իսկապես ինչ հետին նպատակներ ունի խմբագիր Արամը, բայց մենք գրում ու կարծիքներ ենք փոխանակում նրա էջերում: Կարելի է միայն “շնորհակալություն” ասել այս դեպքում, իսկ ով չի ուզում, կարող է ուրիշ տեղ արտահայտվել, ինչ՜ խնդիր կա:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031