Լրահոս
Օրվա լրահոսը

Այլ ընդդիմադիրներին քարկոծողն ընդդիմադիր չէ

Հոկտեմբեր 25,2014 00:42

Արդեն երկրորդ հանրահավաքն է, որ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթը համեմում է ընդդիմադիր այլ գործիչների հասցեին եթե ոչ վիրավորանքներով, ապա առնվազն քննադատությամբ:

Գնահատականներ կան, որ ասենք վերջին հանրահավաքում ՀԱԿ առաջնորդն այդ «լուսանցքայինների» դեմ ավելի շատ խոսեց, քան անգամ իշխանության:

Սակայն խնդիրը ոչ այդ է, ոչ էլ այն, որ ընդհանրապես՝ ՀԱԿ գործիչները միշտ այլոց էին կշտամբում, թե պայքարողին չարժե խանգարել: Եվ եթե իրոք ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դեմ ընդամենը երկու-երեք տասնյակ անհատներ են պայքարում, որոնք «մարդկանց մտքերը պղտորելուց բացի, ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել»՝ առավել եւս, պետք չէ նրանց խանգարել, թողեք հանգիստ «ջղաձգվեն»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա ելույթը լսելիս ուղղակի ուզեցա հրապարակավ հնչեցնել այս հարցը՝ առանց հետագա եզրահանգումներն ընթերցողի վզին փաթաթելու. մի՞թե նա չէր լսել նախօրեին «Կենտրոն» հեռուստաընկերությամբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը, որը բավական հանգամանալից հիմնավորում էր, թե իրական ընդդիմությունն այն ընդդիմությունն է, որը երբեք չի շեղվում իր քննադատության հիմնական և միակ թիրախից՝ իշխանությունից. «Այն ընդդիմությունը, որը ժամանակ, մեկ վայրկյան է գտնում շեղվելու այդ թիրախից և քարկոծելու այլ ընդդիմադիրների, այսպես ասած իր մրցակիցներին, արդեն ընդդիմություն չէ»:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Narek says:

    Աննա, Արամի հետ փոքր չատ ունեցանք, խնդրեմ նայեք https://s2.postimg.org/kyjoufnp5/Capture.jpg

  2. Narek says:

    Լեհաստանում ու Չիլիում սահուն անցում է կատարվել, բա իհարկե: Լրագրողները ինչի՞ չեն էս գլուխ-հարթուկոցին (սուտ, դիզինֆորմացիա) բացահայտում: Միշտ շաբլոն հարցեր են տալիս:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031