Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

3-ամյա Սոֆին մանկությունը հիվանդանոցներում է անցկացնում

Հոկտեմբեր 25,2014 16:30

Սոֆին շուտով կդառնա 4 տարեկան: Այս փոքրիկը մանկությունը զվարճանքի վայրերում, իր հասակակիցների ու հարազատների հետ անցկացնելու փոխարեն՝ անցկացնում է այս ու այն հիվանդանոցներում՝ դեղորայք ընդունելով: Չնայած այդքան փոքրիկ հասակին՝ Սոֆի Անդրեասյանն արդեն հասցրել է 2 վիրահատություն տանել՝ պատրաստվելով 3-րդին: Փոքրիկը աղիքների անանցանելիության համար վիրահատվել է ՌԴ-ում, բայց 2-րդ վիրահատությունից հետո դեռ չապաքինված՝ 3-րդ օրը նրան հիվանդանոցից դուրս են գրել՝ ասելով, որ հնարավոր է Սոֆիի մոտ «Երեւանյան» հիվանդություն է, որից հետո ծնողները երեխային տեղափոխել են Հայաստան:

«Արաբկիր բժշկական կենտրոնում 3 օր վերակենդանացման բաժանմունքում պառկելուց հետո Սոֆին փոքր-ինչ վերականգնվեց, եւ պարզվեց, որ երեխայի մոտ «Երեւանյան» հիվանդություն չէ, իմունադեֆիցիտ է, որը հաստատելու համար կրկին անհրաժեշտ էր Ռուսաստանում հետազոտվել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Սոֆիի մայրը՝ Ռոզա Հարոյանը: Նրա խոսքերով՝ ՌԴ-ում հիվանդությունը հաստատվել է, այն էլ ամենաբարդ տեսակով, որի բուժման համար անհրաժեշտ է շտապ ոսկրածուծի փոխպատվաստում կատարել:

Մինչ ծնողները կհայթայթեն թանկարժեք վիրահատության համար գումարները, փոքրիկի վիճակը կայուն պահելու համար ամեն օր թանկ արժողությամբ ամիսը մեկ ներարկում են կատարում, բացի այդ՝ Սոֆին ամեն օր դեղ է ընդունում: Երեխան այժմ գտնվում է Մոսկվայում. «Քանի որ ՌԴ քաղաքացի չենք, այդ երկրի հիվանդանոցային պայմաններից օգտվելն իսկ արդեն թանկ է, եւ ինչքան ձգվում է ժամանակը՝ հա՛մ երեխայի վիճակն է բարդանում, հա՛մ էլ անընդհատ բուժման գումարներն են ավելանում»:

Ռոզա Հարոյանը նամակով դիմել է առաջին տիկնոջը, որը Սոֆիի դեղորայքի կտրոնների դիմաց գումար է տվել. «Ես չունեմ ամբողջ բուժման կտրոնները, բայց քանի որ բուժման համար մեծ գումար է անհրաժեշտ՝ չկարողացան օգնել եւ միայն բուժման որոշ կտրոնների գումար փոխհատուցեցին, որը էլի օգնություն է»:

Ոսկրածուծի փոխպատվաստումը արժե $150-200 հազար, որի համար բացվել է հաշվեհամար՝ ESB 004121372001 ՀՀ դրամով, իսկ այլ բանկերից փոխանցելու համար՝ 217 004121372001:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031