Լրահոս
Օրվա լրահոսը

Դռնփակ նիստ. Ազատազրկում 5 տարի ժամկետով

Հոկտեմբեր 25,2014 15:00

Մեղադրական եզրակացության համաձայն, «Հովո» անվամբ Հովհաննեսը առաջարկել է համացանցով ընկերանալ, ապա ֆուտբոլային թեմայով պատկերի ներքո լուսանկարներ պատրաստելու պատրվակով «SKYPE» հաղորդակցման համակարգի միջոցով անչափահաս երեխային լուսանկարահանել է կիսամերկ վիճակում: Իսկ հաջորդ օրը զանգահարելով անչափահասի բջջային հեռախոսահամարին` առաջարկել է հանդիպել: Վերջինս այդ մասին տեղյակ է պահել իր մորը:

Անցյալ տարվա հոկտեմբերի 15-ի դռնփակ նիստում, հրապարակվեց դատավճիռ: Ըստ այդ դատավճռի՝ Հ-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 6-րդ կետերով՝ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ 21-ամյա անձը` ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողությունների փորձի` քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով՝ պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը, 263-րդ հոդվածի 2-րդ մասով՝ համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի ներկայացնելը, կամ համակարգչային համակարգում, կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիայի պահպանելը հոդվածի հատկանիշներով:
Նա դատապարտվել էր ազատազրկման 5 տարի ժամկետով:

Հ-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, վերացվել է եւ նա վերցվել է կալանքի դատական նիստերի դահլիճում:

Դատական դռնփակ քննության ժամանակ պարզվել էր, որ 25-ամյա Հովհաննեսը, իր բնակարանում գտնվող համակարգչի միջոցով ստանալով համացանցի հասանելիություն, 2013թ. հոկտեմբերի 28-ին odnoklassniki.ru սոցիալական կայքի՝ իր ստեղծած երկու անհատական էջերի միջոցով անչափահասի նկատմամբ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դիտավորությամբ այցելել է 2001թ. օգոստոսի 20-ին ծնված, 12-ամյա տղայի` նույն սոցիալական ցանցում գտնվող անհատական էջ:

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ
24.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031