Օրերս Բելգիայի «Նուարդ» մշակութային միության նախաձեռնությամբ Դյուրնեի մշակույթի կենտրոնում կազմակերպվել էր երեկո՝ նվիրված Իրաքում եզդիների ցեղասպանությանը: Երեկոն բացեց եւ ելույթ ունեցավ «Նուարդ» մշակութային միության նախագահ, Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնության նախագահ, «Լրագիր» ամսաթերթի գլխավոր խմբագիր Գեւորգ Մինասյանը:
Ելույթներ ունեցան եզդիական նորաստեղծ միության նախագահ Լեյլա Չելդարգուշին, Իրաքի Շանգալի շրջանից նոր վերադարձած Քամալը, որը ներկայացրեց իրավիճակը այդ շրջանում, Անտվերպենի քաղաքապետարանի խորհրդի պատգամավոր, ռուսախոսների «Համերաշխություն» համադաշնության համակարգող Գալինա Մատուշինան, երգահան, երգիչ Միշա Դլովանին: Երեկոյին հանդես եկան հայ եւ եզդի երաժիշտներն ու անսամբլները:
Միջոցառման շրջանակներում նաեւ զրույց ծավալվեց միասին գործելու, հիմնական հարցերի շուրջ բանակցելու եւ կառավարական մարմիններում համատեղ ներկայանալու խնդիրների շուրջ: Իսկ սրահում բացված լուսանկարների ցուցադրությունը ամբողջովին նվիրված էր եզդիների ցեղասպանությանը:
Սեփ. լր.
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
24.10.2014