Բջջային հեռախոսով խոսելն արգելվում է լուսանկարում պատկերված թիվ 65 երթուղայինում: Իսկ թե կոնկրետ ո՞ւմ է ուղղված այս զգուշացումը, կարելի է միայն կռահել: Եթե այն վարորդին է ուղղված, ապա, այսպես թե այնպես, բոլոր վարորդներին արգելված է ղեկին բջջային հեռախոսով խոսել:
Եթե զգուշացումը ուղեւորների համար է, ապա այն չի «աշխատի»: Ասենք՝ դժվար թե ուղեւորը հետեւի արգելող նշանին ու իրեն զանգողին ասի՝ «Չեմ կարող խոսել, տրանսպորտի մեջ եմ, այստեղ հեռախոսով խոսել չի կարելի»: Օրինակ՝ լուսանկարելու պահին ուղեւորներից մեկն անդադար խոսում էր բջջային հեռախոսով, հենց նա անջատեց, վարորդը սկսեց զրուցել հեռախոսով:
Կարելի է երթուղայիններում փակցնել՝ «մեքենայի սրահը մաքուր պահել», «ռաբիս երաժշտությունն արգելված է», «արագությունը չգերազանցել» հիշեցում-զգուշացումները: Գոնե ձեւի համար փակցնեն դրանք, մարդ ես, էլի, կարող է մի պահ վարորդի աչքն ընկնի դրանցից մեկի վրա ու որոշի «կյանքի կոչել»:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
24.10.2014