Օրերս Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արմեն Ավալյանը դանակով հարված է հասցրել համագյուղացի Անդրանիկ Այդյանի հետույքին: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը հայտնեց, որ Անդրանիկը Արմենից մեծ է 2 տարով, նրանք ինչ-որ հարցի շուրջ վիճել են, որին հետեւել է դանակահարությունը:
Գյուղապետն ասաց, որ թեեւ դանակահարողը ուսուցիչ է, սակայն կատարվածը դպրոցի հետ առնչություն չունի, դեպքի մասնակիցները 22-24 տարեկան են: Համայնքի ղեկավարի խոսքերով՝ իր որդին Արմեն Ավալյան անուն-ազգանուն է կրում, սակայն կատարվածի հետ կապ չունի, նա շուրջ մեկ տարի ծառայում է հայրենիքի հեռավոր սահմանագոտում: Դանակահարող ուսուցիչը համայնքի ղեկավարի հեռավոր ազգականն է:
Դեպքի կապակցությամբ ոստիկանությունը քննություն է կատարում:
Կարդացեք նաև
Ոսկան Սարգսյան