Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ղազախստանի դեսպանը` Նուրսուլթան Նազարբաևի կողմից Իլհամ Ալիևի նամակը հնչեցնելու մասին. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 24,2014 21:23

Այսօր Գյումրիում էր ՀՀ-ում Ղազախստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: Նա Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ հանդիպելուց ու հատկապես տնտեսական համագործակցության մասին որոշակի հարցեր քննարկելուց հետո, մասնակցեց Գյումրու մանկավարժական ինստիտուտում «Ղազախստանի և Հայաստանի հանրապետության միջև մշակութա-հումանիտար համագործակցությունը» թեմայով միջազգային գիտաժողովին: Այն կազմակերպվել էր ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի և Գյումրու մանկավարժական ինստիտուտի համագործակցությամբ: Դեսպանը սկզբում մի փոքր խոսեց իր երկրի մասին, տեղեկացրեց նաև, որ պաշտոնական տվյալներով 25 հազար հայ է բնակվում Ղազախստանում, իսկ Ղազախստանի հայ համայնքի տվյալներով` 45 հազար հայ: Նա նաև շեշտեց, որ Ղազախստանը 130 տարբեր ազգերի ներկայացուցիչներ ունեցող երկիր է:

Հնչեցին տարբեր ելույթներ հայ-ղազախական գիտական, կրթական, մշակութային, հումանիտար համագործակցության մասին: Այնուհետ սկսվեց հարց ու պատասխան մասնակիցների ու դեսպանի միջև: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Այիմդոս Բոզժիգիտովին, հիշեցնելով, որ Աստանայում 2014թ. մայիսի 29-ին Նուրսուլթան Նազարբաևի կողմից Իլհամ Ալիևի նամակի ընթերցումը ոչ միանշանակ ընդունվեց Հայաստանում, հարցրեց, թե դա չի՞ ազդի հայ-ղազախական հարաբերությունների վրա: «Բոլոր հայերը հասկանում են, թե ինչպիսին է այսօր Ղազախստանի դիրքորոշումը: Ղազախստանի քաղաքական դիրքորոշումը հստակ է. Ղազախստանը ողջունում է Հայաստանի մուտքը Մաքսային միություն: Ինչ վերաբերում է ամսի 29-ին, նամակ է ստացվել, նամակ կարող էին ստանալ և Մոսկվայում, եթե այն տեղի ունենար Մոսկվայում, բայց քանի որ համաժողովը տեղի էր ունենում Աստանայում, ապա այստեղ համակարգողը եղել է Ղազախստանի նախագահը: Նա ընդամենը հնչեցրել է նամակը, դուք հիշում եք տեքստը` պարզ, հստակ, այն վերաբերում էր նրան, որ Հայաստանի` Մաքսային միություն մտնելու սահմանները պետք է համապատասխանեն Մաքսային միության օրենսդրության, որը ուներ որոշակի պահանջներ»,-ասաց դեսպանը: Քաղաքագետը հակադարձեց, նմանատիպ նամակներ Ադրբեջանի նախագահի կողմից ուղղվել են ե՛ւ ՌԴ նախագահին, ե՛ւ Բելառուսի նախագահին, բայց նրանք այդ նամակները չեն ընթերցել: Նա նաև հիշեցրեց, որ Հայաստանը 1992 թվականից սկսած անդամակցելով բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, երբևէ այս խնդրին չի առնչվել, բացի դրանի ՀՀ-ն երբևիցե չի հայտարարել, որ Արցախը Հայաստանի մաս է, այն ինքնիշխան և չճանաչված հանրապետություն է… «Ես ասացի Նազարբաևը եղել է համակարգողը, քանի որ այն ընթանում էր Ղազախստանում , ինչ ստացել, հնչեցրել է, չի եղել ուրիշ ոչինչ, որ որևէ մեկին վիրավորի», -շարունակեց դեսպանը:

Մանրամասները` տեսանյութում

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Բալաբեկյան Ս. says:

    Իսկ դեսպանի տեղը ինչո՞ւ է Ստեփան Գրիգորյանը այսպես ջանադրաբար պատասխանում:Այ քեզ բան…Ու ի՞նչ գործ ունի ընդհանրապես եվրոպամետ Ստեփան Գրիգորյանը ռուսաստանամետ Ղազախստանի դեսպանի մոդերատորի դերում:Ու ինչի՞ հաշվին է այս ամենը արվում,երբ հայը ղազախին վատ դրությունից հանում է,երբ նրան մի ուրիշ հայ անհարմար հարց է տալիս:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031