Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի ՓՄՁ ներկայացուցիչները նույնպես ցանկանում են շրջանառության հարկը կիրառել կամավոր սկզբունքով. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 24,2014 21:13

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի» մասին օրենքի նոր դրույթները քննարկելու համար այսօր Դիլիջանի քաղաքապետարանում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը՝ Հայաստանի Ազգային Ժողովին աջակցման ծրագրի հետ համատեղ իրականացրեց արտագնա նիստ։

3

Նիստին նաեւ մասնակցում էին Դիլիջանի փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ, որոնց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նիստի հենց սկզբից հորդորեց բարձրաձայնել իրենց խնդիրները, որոնք առաջացել են «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարվելիք փոփոխություններից հետո։ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նիստին ներկա ՓՄՁ ներկայացուցիչներին ծանոթացրեց օրենքում փոփոխված դրույթներին եւ նշեց, որ հասարակական կազմակերպությունների հետ քննարկումներ են իրականացվել, որոնց արդյունքում համաձայնության են եկել, որ պետք է շարունակել խոշոր բիզնեսի նկատմամբ վերահսկողությունը՝ նվազագույնի հասցնելու խոշոր բիզնեսի կողմից փաստաթղթաշրջանառության չտրամադրելու դեպքերը. «Մենք կիսում ենք այն տեսակետը, որ պետք է մեծից սկսել։ Մենք ունեցանք որոշակի խնդիրներ կապված ապրանքային մնացորդների հետ, անցումային շրջանի հետ։ Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք մինչեւ փետրվարի մեկը հետաձգել փաստաթղթերի կիրառման պահանջը եւ կարգավորել այս բոլոր խնդիրները, որպեսզի փետրվարի մեկից մենք խնդիրներ չունենանք»։ Պրն Միրումյանը նշեց, որ երկրորդային հումքի վրա չի կիրառվելու փաստաթղթավորման գործընթացը եւ առանձնացրեց, որ պատասխանատվություն կիրառելու են միայն խիստ ռիսկային տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ։

1

Իրենց հերթին էլ ՓՄՁ ներկայացուցիչները, որոնց թիվը քննարկման ընթացքում շատ քիչ էր, իրենց մտահոգող հարցերն ուղղեցին ԱԺ ներկայացուցիչներին։ Դիլիջանի բիզնես կենտրոնի ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը Դիլիջանի փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների անունից հանձնաժողովի ներկայացուցիչներին առաջարկեց ամեն դեպքում օրենքը թողնել կամավոր ընտրության վրա. «Ենթադրենք մեզ մոտ երկու օբյեկտ կա, որոնցից մեկը մեկ տոկոս հարկ է վճարում եւ ունի փաստաթղթեր, իսկ երկրորդը՝ 3,5 տոկոս, սակայն չի կիրառում փաստաթղթերը։ Մեկը վճարում է 140 հազար հարկ, իսկ մյուսը բնականաբար 40 հազար հարկ։ Տեսնելով,որ քիչ հարկ վճարողը ավելի շատ եկամուտ է ստանում, սակայն ունի փաստաթղթեր, ապա ինքն էլ է ցանկանում փաստաթղթերով աշխատել։ Եկեք այս զուգահեռները տանենք եւ թողնենք իրենց ընտրության վրա»։ Առաջարկը ընդունվեց եւ բազմաթիվ քննարկումների առիթ հանդիսացավ։

Քննարկումները մանրամասն` տեսանյութում

 

ՓՄՁ ներկայացուցիչները նաեւ մտահոգություն հայտնեցին, որ միեւնույն է օրենքի ընդունումից հետո հարկայինի աշխատակիցները ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակելու են գալ եւ պահանջել տնտեսվարողներից պլանային գումարը։

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, որը նույնպես ներկա էր քննարկմանը, լսելով բողոքները եւ մտահոգությունները, ասաց. «Տղերք,մենք լուրջ պրոբլեմի առաջ ենք կանգնած, մենք կանգնած ենք ամբողջությամբ հարկային համակարգը հեղաշրջելու շեմին։ Մենք փորձում ենք անել կոսմետիկ փոփոխություն, խորացնելով գլոբալ պրոբլեմը։ Բիզնեսը պետք է բաժանված լինի երեք մասի՝ միկրո, փորք եւ միջին, եւ խոշոր, սակայն Հայաստանում այդ բաժանումը չկա, բաժանած է միայն հարկման ձեւը։ Փոքր եւ միջին բիզնեսը պիտի աշխատի եկամտով, ես կարող եմ քո եկամուտն իմանալ, կարող եմ այն գնահատել, սակայնես գործ չունեմ քո փաստաթղթաշրջանառության հետ»։ Պրն Բագրատյանն առաջարկում է ուրիշ կերպով հավաքել հարկերը. «Ձեզ ինչ է՞պետք։ Եկեք հաշվենք այդ տրիլիոն երկու հարյուր միլիոնը եւ ուրիշ ձեւով հավաքենք,էլ ինչպես կարող ենք հավաքել»:

Հրանտ Բագրատյանի խոսքը՝տեսանյութերում:

Հանձնաժողովի ներկայացուցիչները բարձրացրած խնդիրներին համաձայնեցին լուծում տալ, եւ նշեցին, որ Տավուշի մարզում քննարկումները շարունակական բնույթ են կրելու, քանի որ այսօրվա քննարկմանը Դիլիջանի եւ ընդհանուր Տավուշի մարզի ՓՄՁ ներկայացուցիչներ գրեթե չկային:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031