Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Ծառուկյանին չեն կարող վախեցնել»

Հոկտեմբեր 24,2014 18:53

«Քույրեր եւ եղբայրներ, շնորհակալ եմ ընդունելության, վստահության, այս վերաբերմունքի համար: Ես գիտեմ ձեր դարդ ու ցավը, ձեր խնդիրն ու պրոբլեմը: Ես գիտեմ դրանց լուծման ձեւը»,- ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Ազատության հրապարակում այսպես սկսեց իր ելույթը:

Նա վստահեցրեց, որ ձեռքը միշտ պուլսի վրա է. «Գիտեք, որ 2009-ի ճգնաժամից հետո Ծառուկյանն ասում էր, որ անպայման հարկավոր է օգնություն, թեթեւացում: Որոշ մարդիկ ասում էին լուրջ դեմքերով, որ Ծառուկյանը չի տիրապետում: Այսօր հազարավոր կրպակներ փակվել են, մարդիկ անաշխատանքն են մնացել: Մենք ամեն ինչ տիրապետումենք, գիտենք: Ճգնաժամի ժամանակ պետք է մարդկանց աջակցեն, պայման ստեղծեն, որ մարդիկ չփակվեն: Մինչեւ այսօր փակվում են այդ կրպակները: Ժողովրդի 95 տոկոսը վարկի, տոկոսների տակ է: Հարցը պետք է ոչ թե խոսքով, այլ գործով լուծվի»:

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ մարդիկ սպասում են, որ հին հաց առնեն, էժան առնեն. «մենք սա պետք է կարգավորենք, որ աշխատող ժողովուրդը աշխատի, իր ընտանիքը պահի: Ծառուկյանին ոչ մի դժվարությամբ չեն կարող վախեցնել: Ծառուկյանն ամեն ինչ տեսել է՝ դժվարություն, անարդարություն, բայց Ծառուկյանը մինչեւ վերջ իր գործն առաջ է տարել»:

Նա նաեւ ավելացրեց. «8-10 տարի է՝ ասում են, Ծառուկյանը չի անի, Ծառուկյանի ինչի՞ն է պետք: Այո , ճիշտ ենք ասում: Բայց մի մարդով չի: Ծառուկյանը չկա մի բան, որ ասի ու չանի: Ասում են՝ Ծառուկյանը հեսա կասի, վաղը կասի: Ինչ Ծառուկյանն ասել էր, մինչեւ վերջ պահեց իր խոսքը՝ հանուն ժողովրդի: Այսօր հաղթանակը մերն է, ձերն է: Որոշողը ժողովուրդն է: Կա մասսա, որն այսօր մեր կողքին չի, բայց հուսով եմ, որ վաղը կլինի, որովհետեւ այսօր հարցը ժողովրդինն է: Այսօր ժողովուրդը ծանրագույն վիճակում է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Այսօր Գագիկ Ծառուկյանի և շարժման մասին կարծես թե վատատեսորեն չեք տրամադրված:Հուսանք, որ թերթը կփոխի իր մոտեցումը համաժողովրդական նշանակություն ունեցող հարցերի մեկնաբանությունների վերաբերյալ և ճիշտ դիրքորոշում կնդունի:Լրջախոհությունը գնահատվող հատկանիշ է և………;

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031