Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը հարց է դնում Վլադիմիր Գասպարյանի առաջ

Հոկտեմբեր 24,2014 18:45

«Մեզ պետք է հեղափոխություն»,- հայտարարեց Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում: Նա ճշտում մտցրեց. «Այդ հեղափոխությունը լինելու է սահմանադրական, խաղաղ եւ օրինական: Հեղափոխություն մտքի»:

Նաամոթանք տվեց, որ այսօր քաղբանտարկյալներ կան Հայաստանում եւ հորդորեց բռունցք բարձրացնել Շանթ Հարությունյանի եւ Վոլոդյա Ավետիսյանի ազատության համար:

Նա ասաց, որ հարգում է Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետը, թեեւ որոշ հարցերում համաձայն չէ. «Մեր հոսանքի, մեր հաղթանակի հիմքը դա է, մեր ներքին ազատությունն է: Դրա մասին պիտի այսօր չխոսեինք, բայց դա նրա ազատ իրավունքն է: Ես պաշտպանում եմ իր իրավունքը ազատ ասելու: Ամեն մեկս ազատ ենք, սա մեր հայրենիքն է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԵՏՄ մտնելու հետ կապված առաջին նախագահի դիտարկումներին:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենք դեմ են հայ-թուրքական արձանագրություններին եւ ԵՏՄ-ին եւ գտնում են, որ ոչ լեգիտիմ նախագահ Սերժ Սարգսյանը երկիրը տանում է սխալ ուղղությամբ. «Սրա մեջ հակառուսականություն չկա: Թող ոչ մեկը չխեղաթյուրի իմ խոսքը: Մենք կողմնակից եղել ենք Եվրոպական ինտեգրման, բայց մենք հիմա ինքներս վերանայում ենք այդ մոտեցումները, որովհետեւ տեսնում ենք, որ այս փուչ աշխարհում գրեթե բոլորը նույնն են, ամեն մեկը իր շահն է հետապնդում»:

Նա մեղադրեց Եվրոպային, որ ճանաչել է Սերժ Սարգսյանի կեղծած ընտրությունները:

Հավաքվածներից մեկը բղավեց. «Ձայների գող Սերժի՜կ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մինչեւ Հայաստանը միանա որեւէ միության՝ ԵՏՄ լինի, թե Եվրոպական, համաձայն չեմ, որ անշրջելի է, բայց եթե միանանք, առ ոչինչ այդ ստորագրությամբ Հայաստանըպետք է կողմնորոշված մտնի՝ Արցախի տարածքային ամբողջականությունը ճանաչած: Մենք ինքնիշխան մեր որոշումը պետք է կատարենք:

Նա կոչ արեց քաղաքական եւ քաղաքացիական բոլոր ուժերին՝ մեր երկիրը փրկելու եւ սահմանադրական կարգը հրավիրելու համար:

Գալ քաղաքական համաձայնության ՀՀ փրկության համար, ստեղծել ժամանակավոր կառավարություն, հրաժարական տալ Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան եւ ամբողջ իշխանություն եւ ժողովրդի տեւական ճնշման ներքո մինչեւ ապրիլի 24-ը կազմակերպել նախագահական, խորհրդարանական ազատ ընտրություններ:

Հավաքվածները գոռում էին՝ «Սեր-ժիկ, հեռացիր»:

Վերջում նա երկու խոսք ասաց գեներալ Գասպարյանին եւ հայոց ոստիկանին. «հասարակական կարգը հնարավոր չէ առանց իրավունքի վրա հիմնված տարրական սահմանադրական  կարգի: Իսկ իրավական կարգը հնարավոր չէ ապօրինությամբ, երբ իշխանությունն օրենքից դուրս է, չկա ոչ իրավական, ոչ հասարակական կարգ: Հայ ոստիկան, տղերք, ես գիտեմ, որ դուք այստեղ եք, մեզ համար ունենք մեծ որոշում կայացնելու, անպայման այդ հանդիպումը գալու է: օրինազանց հրաման, թե օրինազանց հրամանատա՞ր, թե՞ իրավատեր՝ մեր ազգային շահով: Դուք որոշեք ինքներդ: Մենք արդեն որոշել ենք:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031