Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանը՝ էլի «ջղաձգվողների» մասին. «Հիմա ի՞նչ անենք, լա՞ց լինենք, նվնվոցներով թեւաթա՞փ անենք»

Հոկտեմբեր 24,2014 18:35

Ազատության հրապարակում այսօր եռյակի հանրահավաքին առաջին նախագահը կրկին անդրադարձավ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը եւ վերահաստատեց ջղաձգվողների մասին իր հայտնած նախկին տեսակետը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ տեսանելի ապագայում մեր երկիրը ապրելու է ԵՏՄ-ի շրջանակներում: Հետևաբար` տվյալ իրողության, ռեալիթիի հետ կապված ցանկացած ջղաձգում այլեւս ուշացած, անիմաստ եւ վնասակար է. «Իրականության զգացողությունը չկորցրած մարդու համար միայն Ուկրաինայում ողբերգական իրավիճակը բավական է դրանում համոզվելու համար: Բնական պաշարներով օժտված Ուկրաինան, հակառակ իր կրած ծանր կորուստներին, մի օր հաստատապես ոտքի կկանգնի: Մի՞թե դժվար է ոմանց հասկանալ, որ ՀՀ-ին Ուկրաինայի կորուստների մեկ տասներորդն անգամ բաժին ընկնելու պարագայում մեր երկիրը կվերանա աշխարհի քարտեզից:

Նա նաեւ ասաց. «Մեզ մոտ մի բուռ մարդիկ ոչ մի կերպ չեն ուզում հաշվի նստել իրականության  հետ եւ փորձում են մեր երկրում հակառուսական տրամադրություն են հրահրել՝առանց մտածելու հետեւանքների մասին եւ առանց մտածելու, որ Հայաստանում այդպիսի հող չկա: Եթե այդպես լիներ, անցած տարի սեպտեմբերի 3-ից հետո թող փողոց դուրս գային: Մեկ-երկու տասնյակ մարդուց ավելի չկարողացան հանել, այն էլ՝ ժուռնալիստներն էլ հետը:

Հիմ ա ի՞նչ անենք, որ ԵՏՄ է մտել Հայաստանը, նվնվոցներով թեւաթա՞փ անենք, թե՞ ընդհակառակը թեւերս քշտենք ու փորձենք շենացնել մեր երկիրը:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031