Նոր Նորք վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Վիլնյուսի փողոցի շարունակությունը հանդիսացող՝ 8-րդ զանգվածը 9-րդին կապող նոր կառուցվող ճանապարհահատվածի շինհրապարակ և, շրջելով ճանապարհի երկայնքով, տեղում հետևել աշխատանքների ընթացքին:
Դեռևս տասնամյակներ առաջ՝ խորհրդային տարիներին նախատեսված ճանապարհի կառուցումն իրականացվում է որպես քաղաքապետի կողմից տեղի բնակիչներին տրված նախընտրական խոստում:
Շրջայցի պահին ընթանում էին նոր կառուցվող ավտոճանապարհի հողահարթեցման աշխատանքները: Պատասխանատուները, քաղաքապետին ներկայացնելով շինարարական աշխատանքների ներկա փուլը նշել են, որ անձրևաջրերի հեռացումն պահովելու նպատակով ճանապարհի սկզբնամասի աջ և ձախ կողմերում տեղադրվելու են 2-ական ջրընդունիչներ: Նոր կառուցվող ճանապարհահատվածը, համաձայն նախագծի, կունենա 537մ երկարություն և 8-11մ երկարություն: Կտեղադրվեն 1052 գծմ բազալտե և 997 գծմ միաձույլ բետոնե եզրաքարեր։ Ճանապարհի երթևեկելի մասում կկատարվի 4795քմ և 762 քմ մայթերի ասֆալտապատում։
Քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել կատարվող աշխատանքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով որակի ապահովմանը:
Կարդացեք նաև
«Տարիներ շարունակ Նոր Նորքի վերջին զանգվածներում բնակվող մեր համաքաղաքացիները 8-ից 9-րդ զանգված գնալու համար օգտվել են գործող հիմնական ճանապարհից: Մինչդեռ, հատակագիծը հնարավորություն էր տալիս շարունակել այն և ունենալ նաև նոր՝ այլընտրանքային ճանապարհ: Բնակիչների հետ հանդիպումների ժամանակ պարբերաբար բարձրացվել է այս հարցը և 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերում ընդգրկեցինք նաև այս ճանապարհահատվածի շինարարությունը, որն էապես կթեթևացնի ու կբեռնաթափի երթևեկը»,-ընդգծել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երեւանի քաղաքապետարան