Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանը քննադատում է իրենց դեմ արտահայտվող ընդդիմադիրներին

Հոկտեմբեր 24,2014 18:27

Այսօր Ազատության հրապարակում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ, քանի որ հիմնական խոսքը վերապահված է Գագիկ Ծառուկյանին, ինքը մի քանի դիտարկում կանի միայն:

Դիտարկումները հետեւյալն են: Նրա խոսքերով՝ «Նոր համաժողովրդական շարժման բազմամարդությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում մեկնարկել է իշխանափոխության մի հուժկու գործընթաց, որը հաջողությամբ է պսակվելու»:

Նա անդրադարձավ ընդդիմադիրների արձագանքին. «Որոշ լուսանցքային մարգինալ ուժերի կողմից հոկտեմբերի տասի հանրահավաքին հետեւած հիստերիկ արձագանքը բնական է միանգամայն: Շատ ավելի լուրջ քաղաքական ուժեր, որոնք իբրեւ թե 70 տարի պայքարել էին ՀՀ անկախության համար, 91-ին, երբ անկախությունն իրական դարձավ, մեկ ակնթարթում փոխեցին իրենց դավանանքը եւ կտրուկ դեմ արտահայտվեցին, որովհետեւ դա տեղի էր ունենում ոչ թե իրենց, այլ ուրիշների շնորհիվ:

Նույն բանը հիմա է տեղի ունենում, որոշ ընդդիմություն հռչակված ուժեր սարսափած, կատաղի պայքար են կիսել մեր դեմ, ձեր դեմ, նույնիսկ Սերժ Սարգսյանից էլ ուժեղ՝ նախընտրելով, որ այս ավազակախումբը հիմնահատակ կործանի երկիրը, միայն թե իշխանափոխությունը չկատարվի ուրիշների ձեռքով: Նրանց կարծիքով, որ նախ Հայաստանում ընդդիմափոխություն պետք է տեղի ունենա, նոր իշխանափոխություն, ջհանդամը, թե արանքում երկիրը չի կործանվի:

3 տարի շարունակ քարոզելով, թե Ծառուկյանը խաղ է խաղում Սերժ Սարգսյանի հետ եւ որ ԲՀԿ-ն ոչ մի պարագայում ընդդիմություն չի դառնալու, այսօր նրանք հայտնվել են իրենց կանխատեսման մեջ խայտառակ լինելու փաստի առջեւ: Ես չեմ հասկանում, որ այսքանից հետո նրանք այսուհետեւ ինչպե՞ս են զբաղվելու քաղաքականությամբ եւ ով է հավատալու նրանց մյուսն կանխատեսումներին: Մի խոսքով, գլխովին լծվելով համաժողովրդական պայքարին, մարգինալ ուժերը դարձել են Սերժ Սարգսյանի ամենամեծ համախոհները: Թշնամուս թշնամին իմ բարեկամն է բանաձեւը, եթե ճիշտ է, ապա նույնքան ճիշտ է ընդդիմության ընդդիմությունը իշխանության բարեկամն է:

Մարգինալների թեման փակելով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոստացավ այլեւս երբեք չանդրադառնալ դրան՝ նույն բանն ակնկալելով նաեւ իր գործընկերներից՝ ասելով, որ իրենք այնպիսի լուրջ գործով են զբաղված, որ նման մանրուքների պատասխանելու իրավունք չունենք:

Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ շարժման անելիքները հայտնի են: Պետք է պարտադրել հրաժարական տալ, որից հետո անցկացնեն նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Նա ասաց, որ մինչ այդ պետք է հիմնովին վերափոխեն ԸՕ-ն եւ այնպիսի դրույթներ ամրագրեն, որ կեղծիքների հնարավորությունը բացառվի: Ստրատեգիայի հարցում մենք միասնական ենք եւ գնալու ենք մինչեւ վերջ՝ Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալմանը:

Նա ասաց, որ չեն բացահայտելու միայն իրենց տակտիկան: Դեմ կա՞, ձեռնպահ կա՞: Հարցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրությանը՝ քվեարկության դնելով եւ անցկացնելով այդ հարցը:

 

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031